Քիմ Քարդաշյանը երկրպագուներին հիացրել է կրտսեր որդու լուսանկարով, որտեղ փոքրիկն անվրդով քնած է: Երջանիկ մայրիկը լուսանկարը մակագրել է հետևյալ կերպ. «Psalm Ye»։
Երկրպագուները չեն թաքցրել հիացմունքը և բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել՝ կարծիք հայտնելով, որ Փսալմ Ուեսթը նման է մայրիկին և քույրիկին՝ Չիկագոյին։
Նույն կարծիքին է նաև Քիմը։ «Նա նման է Չիկագոյին, բայց ես վստահ եմ, որ դեռ շատ կփոխվի։ Բայց հիմա շատ նման է նրան»,- Twitter-ի իր էջում գրել էր Քիմ Քարդաշյանը փոքրիկի ծննդյան օրը՝ մայիսի 10-ին։
Փսալմ Ուեսթը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ, քանի որ բժիշկներն, առողջության հետ կապված ռիսկերի պատճառով, Քիմին կտրականապես արգելել էին հղիանալ։