Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Չեմ բացառում՝ Արցախում ակտիվ պայքարի մեջ մտածներից ոմանք հայտարարեն, որ չեն մասնակցելու ընտրություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

-Պարոն Մելիքյան, Հայաստանի կառավարությունն առաջին անգամ ֆինանսավորելու է հայաստանյան հասարակական կազմակերպություններին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ձեր կարծիքով, ի՞նչ հետեւանք կունենա այս որոշումը։

-Մեր իրականությունում ՀԿ-ների ֆինանսավորումը երկու հիմնական աղբյուր է ունեցել՝ արտաքին ու ներքին: Արտաքին ֆինանսավորումը եկել է օտար աղբյուրներից՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, տարատեսակ արևմտյան հիմնադրամներից, այդ թվում նաև Սորոսի հիմնադրամից և միտված է եղել որևէ կերպ կենդանի պահել ՀՀ պետական կառույցներից, իշխանությունը զավթած խմբավորումից անկախ և վերջինիս ընդդիմադիրն ու քննադատը հանդիսացող քաղաքացիական հասարակության ակտիվությունն ու գործունակությունը: Իշխանությունը զավթած խմբավորումն էլ ֆինանսավորում էր իր իսկ կողմից ստեղծված ՀԿ-ներին, որոնց միջոցով էլ հակակշիռ էր ստեղծում արտաքին ֆինանսավորմամբ աշխատող կառույցներին, միաժամանակ նաև այդպիսով բյուջետային գումարները անշառ կերպով գրպանելու մեխանիզմ էր մշակել: Արցախյան ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Ձեր նշած «սորոսական» կազմակերպությունների պետական ֆինանսավորումը տվյալ դեպքում նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են իրենցից մշտապես ֆինանսական կախման մեջ գտնվող գրպանային ՀԿ-ներն ընտրական գործընթացներում օգտագործելու և պատվիրված արդյունքը ստանալու պրակտիկայից: Դրա փոխարեն կոնկրետ առաքելությունն իրականացնելու համար ֆինանսներ են հատկացրել նյութապես իրենցից անկախ կազմակերպությունների: Այսինքն, պետական փողը տրվել է իշխանությունների մշտական քննադատը հանդիսացող հասարակական կառույցներին, որպեսզի ի սկզբանե կանխվեն արցախյան ընտրական գործընթացներում ՀՀ իշխանությունների նեղանձնային շահխնդրությունների վերաբերյալ կասկածներն, իսկ արցախյան իշխանական կլաններն էլ հնրավորություն չունենան այս դիտորդների վրա ճնշում գործադրելու համար, քանի որ վերջիններս հենց ՀՀ իշխանությունների կողմից են լիազորված ընտրական գործընթացների իրավաչափությունը գնահատել: Տեսնենք, թե ինչպես կկատարեն իրենց վստահված առաքելությունը:

Արդյո՞ք Արցախում հանրությունն ու իշխանությունը պատրաստ են Հայաստանից դիտորդական առաքելությունների աշխատանքին՝ հաշվի առնելով, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություններին մեղադրում են այսպես կոչված «սորոսական» լինելու մեջ:

-Արցախում բոլոր նրանք, ովքեր սովոր են եղել ընտրությունների ժամանակ ընտրողների վրա տարատեսակ ճնշումներ գործադրելու և աճպարարությունների միջոցով իրենց ցանկալի արդյունքը ստանալ, այդ թվում նաև գրպանային դիտորդների «աշխատանքն» օգտագործելու շնորհիվ, թերևս դժգոհ կլինեն ՀՀ կառավարության այս քայլից: Բայց այդ մարդիկ բացարձակ փոքրամասնություն են կազմում Արցախում և նրանց դժգոհությունն, ընդամենը, անուղղակի վկայությունը կլինի այն բանի, որ ընտրողն իսկապես ազատ ընտրելու լիարժեք հնարավորություն է ստացել:

Արցախում գնալով սրվում է նախագահական ընտրապայքարը։ Որ քաղաքական ուժերն ու գործիչները, Ձեր կարծիքով, կկարողանան լուրջ մրցակցություն ապահովել։

-Դեռ վաղ է այս կարգի լիարժեք կանխատեսումներ անելու համար, որովհետև բավական ժամանակ կա և հստակ չէ, թե ընտրությունների նախաշեմին ինչպիսի առարկայական դիրք ու կշիռ կունենան հավանական թեկնածուները: Չեմ բացառում, որ այսօր ակտիվ պայքարի մեջ մտածներից ոմանք մինչ այդ պահը կհայտարարեն, որ չեն մասնակցելու ընտրություններին, ինչպես նաև կարող են ասպարեզ մտնել նոր հավակնորդներ: Այս պահի դրությամբ շատ օգտակար եմ համարում արտգործնախարար Մասիս Մայիլյանի հայտարարությունն այն մասին, որ չի բացառում իր առաջադրվելու հավանականությունը, որն արդեն իսկ դրականորեն է ազդել արցախյան ներքաղաքական գործընթացների վրա:

Ո՞րը պետք է լինի Հայաստանի իշխանության դիրքորոշումը Արցախում ընտրությունների հարցում։

-ՀՀ իշխանությունները պետք է ճանաչեն արցախահայության ազատ կամարտահայտության արդյունքները և պատրաստ լինեն արդյունավետ համագործակցություն ծավալել Արցախի նորընտիր նախագահի հետ, անկախ նրա ով լինելու հանգամանքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում