211652_close_icon
views-count2071 դիտում article-date 17:05 16-01-2019

Իսրայելը պատրաստվում Է ռեկորդային թվով զբոսաշրջիկեր ընդունել «Եվրատեսիլի» ընթացքում

Իսրայելի Թել Ավիվ քաղաքը պատրաստվում Է ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ընդունել «Եվրատեսիլի» ընթացքում, որը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 14-ից մինչեւ 19-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է [url=https://armenpress.am/arm/news/960963.html]«Արմենպրես»[/url]-ը, հայտնել են տեղի քաղաքապետարանի պաշտոնյաները: Թել Ավիվի քաղաքապետարանը կրեատիվ լուծումներ Է փնտրում հյուրերի տեղավորման համար: Սպասվում Է, որ եվրոպական երգի մրցույթի միջոցառումներին անմիջականորեն կմասնակցի ավելի քան տասը հազար օտարերկրացի, ճշտել Է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Անցյալ տարիների փորձը ցույց Է տվել, որ, բացի նրանցից, քաղաք կժամանեն արդի երաժշտության առնվազն քսան հազար երկրպագուներ ու սիրահարներ: Թել Ավիվի քաղաքապետարանում ենթադրում են, որ նրանք զգալիորեն ավելի շատ կլինեն: Միայն վերջին երեք տարում Թել Ավիվ այցելած օտարերկրացիների թիվը կրկնապատկվել Է եւ, ինչպես սպասվում Է, նոր ռեկորդային մակարդակի կհասնի 2019 թվականին, ընդգծված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Մեծաքանակ հյուրերի տեղավորման հարցում մասնակիորեն կօգնի «Վրանային ավանը»: Թել Ավիվի իշխանությունները հավանություն են տվել քեմպինգի կառուցմանն՝ առաջարկելով այլընտրական նորաստեղծական լուծում երկու հազար զբոսաշրջիկների տեղավորման համար, ասված Է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Այստեղ կարելի կլինի խփել իր վրանը կամ օգտվել այսպես կոչված գլեմպինգից («գլամուր» եւ «քեմպինգ» բառերից): Դա ճանապարհորդությունների ավելի ու ավելի մեծ տարածում գտնող տեսակ Է, որտեղ բնության գրկում կյանքը զուգորդվում Է պերճության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր