Բաժիններ՝

Disney-ը ֆիլմերի դիտման ծառայություն է գործարկելու

Walt Disney Company ընկերությունը հայտնել է, որ մտադիր է մինչեւ 2020 թվականը գործարկել հոսքային տեսանյութերի Disney Plus ծառայությունը։ «Երկու տարի անց Disney Plus-ը կգործարկվի աշխարհի բոլոր կարեւոր տարածաշրջաններում»,- գրել է ընկերությունը Twitter-ում:

Դրա հետ մեկտեղ Disney-ը հայտնել է, որ հոսքային սերվիսի ծառայությունը հասանելի կլինի բաժանորդագրությամբ: Օգտատերերը կկարողանան դիտել Pixar ստուդիայի բոլոր ֆիլմերը, «Աստղային պատերազմների» էպիզոդները, Marvel կինոաշխարհի մի շարք ֆիլմեր, ինչպես նաեւ դիտել, թե ինչպես են ստեղծվում կինոընկերության առանձին ֆիլմեր:
«Disney Plus-ի ֆիլմադարանում հիանալի կինոնկարների շարքն անվերջանալի է.

«Մերի Փոփինսը», «Ալիսան հրաշքների աշխարհում» (2010 թ.) եւ ուրիշ շատ ֆիլմեր հասանելի կլինեն Disney Plus-ի գործարկման օրը»,-հայտնում է ընկերությունը:

Ինչպես ճշտել են ընկերությունում, ԱՄՆ-ի տարածքում ծառայությունը կսկսի աշխատել արդեն 2019 թվականի նոյեմբերի 12-ին, ամենամսյա բաժանորդագրության արժեքը կկազմի 6,99 դոլար:

The Walt Disney Company-ն 1923 թվականի հոկտեմբերին՝ Ուոլթեր եւ Ռո Դիսնեյ եղբայրների կողմից հիմնադրվել է որպես ոչ մեծ անիմացիոն ստուդիա. ներկայում այն Հոլիվուդի խոշորագույն ստուդիաներից մեկն է: Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Բերբանք քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս