Saturday, 20 04 2024
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին

Հաճելի չէ գնալ տեղամաս ու տեսնել մարդկանց, որոնք 1917 թվականից այնտեղ նստած են, բայց «Այո»-ն, միևնույն է՝ հաղթելու է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, ընթանում է ապրիլին հինգին սպասվող հանրաքվեի քարոզարշավը և զուգահեռ նաև նախկին նախագահների գործով դատավարությունները։ Հատկապես հետաքրքիր է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործի դատական առաջին նիստի ժամանակ Արցախի հիշատակումն առ այն, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինելու։ Ինչո՞ւ են նախկին իշխանությունները որպես քննադատության թիրախ մշտապես հիշատակում Արցախը։

Նախ ասեմ, որ ամբողջությամբ համաձայն եմ Սերժ Սարգսյանի հետ, Արցախը չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում և այլևս երբեք չի լինելու։ Շատ լավ հասկանում եմ, թե Սերժ Սարգսյանն ինչու դա ասաց, և ում էր դա ուղղված։ Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը դրանով ուզում էր ասել, որ ինքը կշարունակեր մնալ իշխանության, եթե ռուսների կողմից առաջարկած Լավրովյան պլանին չասեր «ոչ»։ Ապրի ինքը, որ այդպես է ասել, բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն էլ է ասել «ոչ»։ Դրա բարձրաձայնելու կամ լսեցնելու իմաստ ու արժեքը ես չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը դրան «ոչ» է ասել Մյունխենում՝ Մերկելի հետ հանդիպման ժամանակ, շատ կոպիտ է ասել՝ նշելով, որ այդ հարցը ոչ միայն բանակցային թեմա չի կարող լինել, այլ նույնիսկ քննարկման թեմա չէ։ Ես պարզապես ուզում եմ, որ սովորություն չդառնա, որ նախորդ իշխանությունները, երբ թողնում են իշխանությունը, ներկայացնում են, որ իրենք ավելի լավ են բանակցել, իսկ նոր եկածները ծախելու են Ղարաբաղը։ Նման մահանաներով հաջորդ իշխանություններին կպնելը, հենց Սերժ Սարգսյանի ասած՝ «սիրուն չի»։ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում հայտարարում է, որ «Ղարաբաղը Հայաստան է, ու վերջ», ասում են՝ վայ, այս ինչ արեց, պատրվակ տվեց, որ Ադրբեջանը պատերազմ սկսի։ Երբ ասում է՝ պետք է լուծումն ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար, ասում են՝ ոնց կարելի է այդպիսի բան ասել, տեսեք՝ ՀՀ նախկին իշխանություններից որևէ մեկը նման բան ասե՞լ է, հաստատ որոշել է ծախել Ղարաբաղը։ Չարժե այս ուղղությամբ գնալ ու Ղարաբաղի հարցում մանիպուլյացիաներ անել։

– Հիմա հանրաքվեի «Ոչ»-ի կողմնակիցների քարոզարշավը անուղղակի ձևով հենց այս ուղղությամբ է ընթանում՝ եթե Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ն անցնի, Փաշինյանը կմնա իշխանության ու կծախի Ղարաբաղը։

– Ընդհանուր առմամբ, մի քանի ուղղությամբ են փորձում «Ոչ»-ի քարոզչությունն անել, բայց այդ ամեն ինչը ինձ մոտ դեժավյու է առաջացնում։ Երբ որ ժողովուրդը ոտքի կանգնեց, ու հեղափոխություն տեղի ունեցավ, իշխանություններն ընդունեցին, որ երկրում խնդիրներ են եղել։ Իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին, ու ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը դա հասկանա։ Մենք այդ իշխանությունն իրացնում ենք պետության մեջ երեք գործիքներով՝ գործադիր, օրենսդիր, դատական իշխանության, որոնց մենք ուղղակի կամ անուղղակի ընտրություններով ընտրում ենք։ Նախկին իշխանությունները չեն ընտրվել, կամ եթե ընտրվել են՝ շատ կասկածելի ընտրություններով, ու դրա համար տեղի ունեցավ իշխանափոխություն։

Իշխանափոխությունից հետո ժողովուրդն ընտրեց Նիկոլ Փաշինյանին ու վստահում է նրան, ընտրեց իր Ազգային ժողովին, որտեղ մեծամասնություն է ՔՊ-ն, ընդդիմություն՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Իսկ դատական իշխանությունը ժողովրդի ընտրածը չէ, ընդհանրապես կապ չունի հեղափոխությունից հետո ձևավորված հանրային մոտեցումների հետ, նախկին իշխանության գլխին կանգնած նախագահների քմահաճույքով ընտրված մարդիկ են, որոնք, սակայն, այսօր գոյություն չունեն։ Սահմանադրական դատարանը հեղափոխությունից հետո որևէ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է քաղաքական դաշտում այսօր գոյություն չունեցող Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Ու երբ ժողովուրդն ասում է՝ ձեզ պետք է փոխենք, ասում են՝ իրավունք չունես, մեզ պետք է հարցնես՝ մենք համաձայն ենք, թե ոչ, ու ընդհանրապես, մենք օրենքով մինչև 2035 թվականը պետք է մնանք։ Կան իրավաբաններ, որոնք օրենքի բոլոր կետերն իմանալով՝ նստում են ու սկսում են բացատրել, որ այս կամ այն կետով խախտում է։ Այս մարդիկ թող ինձնից չնեղանան՝ օրենքի բուն իմաստը արդարությունն է, ո՞նց պետք է ձեզ հարցնենք։ Ժողովուրդը չի լիազորել այս դատական իշխանությանը, այս դատական իշխանությունը հնի կամքով ձևավորված է, ու ինչու եմ ասում՝ դեժավյու է։ Նույն բանը տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, երբ այդ նույն դեմքերը, իրավաբաններն ասում էին՝ իհարկե, այդպես էլ պետք է լինի, օրենսդիրը պետք է տարանջատվի գործադիրից, Ազգային ժողովն ինչո՞ւ եք ցրում։

Հետո տեսան, որ Փաշինյանը հետ չի կանգնում, ասացին՝ գոնե մեկ տարի հետո արեք, ԸՕ փոխեք։ Ժողովուրդը բանի տեղ չդրեց, գնաց ընտրության ու 80 տոկոսի չափով ձայն տվեց ՔՊ-ին։ Հիմա նույն բանն անում են ՍԴ-ի հետ կապված։ Դուք ընտրել եք Ազգային ժողով ու նրանց լիազորել եք վարչապետ ու դատական համակարգ ընտրել։ Այդ նույն իրավաբաններն այժմ ասում են՝ ընդհանուր սահմանադրական օրենքները փոխենք, դրանք համաձայնեցնենք, մեկ տարի հետո փոխենք։ Ժողովուրդը հիմա գնալու է «Այո» ասի, ու մեծամասնությամբ «Այո»-ն հաղթի։ Շատ պարզ բանի համար՝ Նիկոլ Փաշինյանը փողոց է դուրս գալիս, տնետուն գնում, ու մարդիկ հասկանում են, որ իշխանությունը իրենց որպես քվե վաճառող սուբյեկտ չի վերաբերվում, որ ընտրությունից ընտրություն տուն են գալիս, 10 հազար դրամ տալիս ու ասում՝ կգնաս ու կքվեարկես, այլ իրենց մարդու տեղ է դնում։ Այստեղ խնդիրը ոչ իրավականն է, ոչ էլ ղարաբաղյան հարցը։ Այն մոտեցումը, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղը ծախելու է ու դրա համար է ուզում Հրայր Թովմասյանին հեռացնի, որովհետև Հրայր Թովմասյանը Ղարաբաղն է պահելու, Ռոստամ Զալն է, էլի, ծիծաղելի է, նույնիսկ ամոթ է այս մոտեցումներով քարոզարշավ անել։ Մեր ժողովուրդն այդքան պրիմիտիվ չէ։ Ես «Այո» եմ ասում, ոչ թե որ օգնեմ Նիկոլ Փաշինյանին, այլ իմ երեխաների՝ իմ տղա Գուրգենի, աղջիկներիս՝ Գրետիկի ու Ծովինարի համար, եղբորս որդի Կառլենի ու դստեր՝ Նոնիկի համար։ Անձնական շահադիտական նպատակով եմ ասում, որ իմ երեխաները ՍԴ-ի հետ չունենան այն խնդիրները, որ ես ունեցա ընտրություններին մասնակցելով։

– Իրենք հիմա «բոյկոտի» վրա են աշխատում՝ հասկանալով, որ «Այո»-ն հաղթելու է «Ոչ»-ին, փորձում են այնպես անել, որ հանրաքվեն կայացած չհամարվի։ Ամենատարբեր պատճառները կան, այդ թվում՝ կորոնավիրուսի միակ դեպքը Հայաստանում, որի պատճառով նախկին վարչապետ Բագրատյանը, օրինակ, կոչ է անում չեղարկել հանրաքվեն։ Ի՞նչ ազդեցություն կունենա համաճարակի հետ կապված մեր հասարակության խուճապը հանրաքվեի արդյունքների վրա։

– Նախ ասեմ, որ խնդիրը հետևյալն է. իմ խորին համոզմամբ ու Նիկոլ Փաշինյանի լայվերին հետևելիս, ու փողոցում հանդիպողների արձագանքից՝ վստահ եմ, որ 650.000-ը միանշանակ կա։ Խնդիրը դրանից ավելին վերցնելու մեջ է՝ 800.000, մեկ միլիոն։ Մենք միշտ սահմանադրության լեգիտիմության հետ կապված խնդիր ենք ունեցել, ու դրա համար եմ ուզում, որ մեծ թվով լինի, ու ժողովուրդը շատ մասնակցի։

Կորոնավիրուսը կարող է ազդել, թե ոչ։ Իհարկե, բնական աղետներն այնպիսի բաներ են, որ կարող են ազդել։ Դրա պատասխանը չեմ կարող տալ, ինչու, որովհետև իրական ինֆորմացիային պետք է տիրապետես։ Դրան տիրապետում է վարչապետը՝ վտանգավորության, երկրորդ փուլ մտնելու, աշխարհի հետ եղած կապերի մասին։ Բարեբախտաբար, մեկ հոգի է, դրա տարածումը դեռ չկա, բայց եթե որոշակի խնդիրներ լինեն, իհարկե, հնարավոր է նաև հետաձգել։ Դրա որոշողը պետք է լինի իշխանությունը։ Եթե մարդկային կյանքերի ռիսկ կա, հետաձգելը հաստատ որևէ բանով չի խանգարի «Այո»-ի հաղթանակին։ Ես նայում եմ՝ իշխանությունն այս հարցում շատ սթափ է, որևէ բան թաքցնելու միտում ու նպատակ չունի, անձամբ գնում ու ստուգում է։ Նաև շատ դրական եմ համարում այն, որ քրիստոնյայի մոտեցում ցուցաբերվեց այն մարդկանց, որոնք այդ ինքնաթիռում են եղել ու աշխարհին ցույց ենք տալիս, թե մեր եղբայրներին ինչպես ենք վերաբերվում։ Հիվանդացածը կամ կասկածյալը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը ու այո, նրանց ամենալավ պայմաններում է պետք տեղավորել։

– Նիկոլ Փաշինյանը բացառեց հանրաքվեի արդյունքների կեղծումը, բայց կարո՞ղ է իշխանությունը փաստի առաջ կանգնի հանձնաժողովականների պատճառով, որոնք, մամուլի հրապարակումների համաձայն՝ նախկինում աշխատել են ՀՀԿ-ի համար՝ ոմանք «Այո»-ից հանձնաժողովի նախագահ են, «Ոչ»-ից՝ քարտուղար։

Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ հեղափոխությունից հետո որևէ ընտրության առումով մեր ժողովուրդը կարող է փաստի առաջ կանգնել։ Միանշանակ պետք է ընդունեմ նաև, որ ինձ համար էլ հաճելի չէ գնալ ընտրատեղամաս ու այնտեղ տեսնել մարդկանց, որոնք 1917 թվականից այնտեղ նստած են։ Բնականաբար, սա ԿԸՀ-ի ցանկն է, որում նախկինների կամքով մարդիկ են ներգրավվել։ Այն ժամանակ նախկինները ցուցակները տալիս էին Մուկուչյանին ու ասում՝ սա է, ուզում ես, չես ուզում, պետք է սրանց դնես։ Այս իշխանությունները դա չեն արել, կարծում եմ՝ ճիշտ են արել։ Սա ոչինչ չի փոխելու, նախկինում հանձնաժողովականներին հենց տեղում առնում էին՝ որին հաց կերակրելով, որին փող տալով, որի երեխային ինչ-որ բան խոստանալով։ Դա հնարավոր էր մի դեպքում՝ երբ իշխանությունը դրա «դաբրոն» էր տվել։ Նախկին իշխանությունը թույլ էր տալիս կաշառել հանձնաժողովականին, որ իրենք ինչ ուզեն, ինչքան ուզեն՝ խփեն։ Այսօրվա իշխանությունը դա չի անի հաստատ, հետևաբար, երբ մարդը գիտի, որ ինքը, երբ նախկինում կաշառվել է, այսօր եթե իրեն բռնցնեն՝ 3-6 տարի դատվելու է, շատ բարձր գին պետք է լինի կաշառքը։ Ուստի, չեմ կարծում, թե այդպիսի խելագարներ շատ լինեն։ Իրենք են շատ, «Այո»-ն քիչ, ոչինչ չի փոխվում։ «Այո»-ն, ինչքան էլ քիչ լինի հանձնաժողովներում՝ հաղթելու է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում