Բաժիններ՝

Անցած շաբաթվա 5 կարևոր նորությունները տեխնոլոգիական աշխարհից

IPhone SE 2-ի մասին վերջին լուրերից՝ մինչև զանգվածային վիրուսային արշավ՝ Google Play-ում:

Ի տարբերություն նախորդ շաբաթվա, այս մեկը, կարծես, բավականին համեստ էր հնչեղ նորությունների առումով։ Այնուամենայնիվ, հետաքրքիր նորույթներ կային, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել Xiaomi-ին: Հիշեք ամենակարևորը:

iPhone SE 2-ը կսկսի վաճառել 2020 թվականի մարտին: Գինը հաստատված է։

Ինսայդերները հիշեցրել են iPhone SE 2 սմարթֆոնի մոտալուտ թողարկման մասին՝ նշելով, որ այն վաճառվելու է սպասվածից շուտ։ Ըստ Tianfeng Securities-ի հայտնի վերլուծաբան Գուո Մինգաոյի՝ զանգվածային արտադրությունը կսկսվի 2020 թվականի սկզբին, իսկ գարնանը նոր արտադրանքը կհայտնվի շուկայում: Սարքի գինը հաստատված է:

Կարդացեք նաև

Հաղորդվում է, որ iPhone SE 2-ը կլինի Apple-ի առավել մատչելի սմարթֆոնը: Այն հնարավոր կլինի գնել 399 դոլարով, ինչը ևս մեկ անգամ հաստատեցին աղբյուրները: Սկզբում սարքը հասանելի կլինի մուգ մոխրագույն, սպիտակ և կարմիր գույներով:

Տեխնիկական և դիզայնի առումով հայտնի է, որ այն նման կլինի iPhone 8-ին, բայց այն կստանա 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և հզոր A13 չիպ, ինչպես iPhone 11-ում։ Face ID-ի պետք չէ սպասել, բայց էկրանին կլինի Touch ID մատնահետքերի սկաներ:

Xiaomi-ն թողարկել է ականջակալներ՝ աուդիոֆիլների համար: Դրանք աշխատում են՝ ինչպես լարով, այնպես էլ՝ Bluetooth-ով:

Չինական Xiaomi ընկերությունը հայտարարել է նոր հիբրիդային ականջակալների մասին: Սա ֆլագմենային մոդելն է, որը, բացի բարձրորակ ձայնից, առանձնանում է աշխատելու անսովոր ձևով՝ այն աշխատում է՝ ինչպես Bluetooth-ով, այնպես էլ՝ սովորական մետաղալար օգտագործելով:

Ականջակալները կերամիկական են, ինչն ապահովում է ոչ միայն բարձր որակ, այլև ձայնի նվազագույն խեղաթյուրում: MMCX միակցիչները ոսկեզօծ են, որի պատճառով դրանք պետք է կիրառվեն 4 անգամ ավելի երկար, քան սովորականի դեպքում: Xiaomi-ն խոստանում է, որ կոտրվելու դեպքում դրանք հեշտ կլինի փոխարինել:

Xiaomi-ն թողարկել է թանկ, բայց հզոր ռոբոտ-փոշեկուլ Mijia Sweeping Robot 1C-ը

Այս շաբաթ Xiaomi-ն նաև թողարկել է նոր Mijia Sweeping Robot 1C-ը: Այս մոդելը համատեղում է չոր և խոնավ մաքրման գործառույթները, բացի այդ, ցածր գնի հետ միասին՝ այն համարվում է ամենատպավորիչ լուծումներից մեկը: Փոշեկուլն արժե ընդամենը 1,299 յուան (88.000 դրամ):

Apple-ը նախազգուշացրել է ավելի հին iPhone-ների և iPad-ների խնդիրների մասին, որոնց iOS-ը չի թարմացվելու:

Apple-ը 2012 թվականից առաջ թողարկված iOS սարքերի օգտագործողներին պաշտոնապես նախազգուշացրել է, որ պետք է թարմացնել դրանք: Եթե դա չարվի մինչև նոյեմբերի 3-ը, GPS-ի խնդիրները կսկսվեն, և շատ գործառույթներ կդադարեն աշխատել:

Հատկանշական է, որ սա Apple-ի խնդիր չէ, մասնավորապես՝ GPS-ինը։ Գեոլոկացիայի համակարգերը վերանայվում են պարբերաբար, և, եթե ստացող սարքի ծրագրակազմը ճիշտ կազմաձևված չէ, սմարթֆոնը կամ պլանշետն այլևս չեն կարողանա օգտագործել GPS՝ ստույգ ժամանակը և ամսաթիվը ստանալու համար: Դա հնչում է բավականին անվնաս, բայց իրականում դա նշանակում է, որ որոշ ծառայությունների, այդ թվում` iCloud- ի և էլփոստի սերվերների հետ համաժամացումը չի կայանա։

Որպեսզի դա տեղի չունենա, պետք է տեղադրել թարմացումը: Ծրագրաշարի տարբերակը կախված է սարքի մոդելից.

  • iOS 10.3.4` iPhone 5 և iPad 4 (Wi-Fi + բջջային);
  • iOS 9.3.6` iPhone 4s, iPad mini (Wi-Fi + Բջջային), iPad 2 (Wi-Fi + Բջջային) և iPad 3 (Wi-Fi + Բջջային):

Խնդիրը չի ազդի iPod Touch-ի և iPad պլանշետների վրա, առանց SIM քարտի բնիկի: 2012 թվականից հետո թողարկված սարքերը նույնպես անվտանգ են:

Google Play-ում հայտնաբերվել է «ընտանիք»՝ 42 վիրուսային հավելվածներից: Դրանք ներբեռնվել են ավելի քան 8 միլիոն անգամ:

ESET-ի մասնագետները Google Play խանութում գտել են 42 վիրուսային ծրագիր, որոնք ներբեռնվել են ավելի քան 8 միլիոն անգամ: Դրանք բոլորը կարող էին ցուցադրել ոչ փակ գովազդային պաստառներ ամբողջ էկրանով: Միևնույն ժամանակ՝ շատերն ունեին բավականին բարձր վարկանիշ:

Այս հավելվածների շարքում էին տարբեր տեսանյութեր ներբեռնողներ, հիշեցման գործիքներ և խաղեր: Ֆորմալ առումով՝ դրանց մշակողները տարբեր են, բայց, փաստորեն, հետին պլանում նրանք բոլորը տվյալներ են փոխանակել նույն հեռավոր սերվերի հետ:

Հավելվածները սմարթֆոնի մասին լիարժեք տեղեկատվություն են ուղարկել սերվերներին, ներառյալ՝ մոդելի անունը, ինտերֆեյսի լեզուն, օգտագործված Facebook և Google ծառայությունների ցուցակը, և այլն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս