19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ոչ ինքը, շրջապատն արդեն վաղուց գայթակղված է. Առավոտ

Ինչպես հայտի է, ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության հարցում որեւէ թեկնածու չեն առաջադրելու եւ սատարելու են խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, այսինքն՝ Փաշինյանին: 

Մինչ հայտարարությունը, թերթի-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի ներկայացուցչության խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը մեր հարցին՝ երեկ ՀՀԿ խմբակցությունը 56 դեմով մերժեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը, Դուք ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից՝ պատասխանեց. «Ճիշտն ասած, հարցը մի քիչ անհասկանալի է, ուստի ասեմ հետևյալը: Որևէ մեկը որևէ մեկին չի մերժել:

Մարդիկ իրացրել են Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները, և այստեղ որևէ տարօրինակ բան չկա: Ինչ-որ մեկը դա գնահատում է որպես մերժում, մեկ ուրիշը՝ որպես մարդու ազատ կամքի դրսևորում: Ընդհակառակը, շատ ավելի տարօրինակ կլիներ, եթե որևէ մեկին, նույնիսկ կարևոր չի թե ինչ եղանակով, ստիպեին անել մի բան, որին նա դեմ է»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ ԱԺ բոլոր խմբակցությունները սատարում են Փաշինյանին, ՀՀԿ-ն մնացել էր մենակ, չի՞ հայտնվել արդյոք փակուղում՝ այլ թեկնածուի առաջադրելու դեպքում Փաշինյանն ասաց, որ կմերժենք մեր իմացած ձեւերով, այսինքն, կա՛մ իրեն պետք է ընտրեին վարչապետ, կա՛մ ոչ մեկի, ՀՀԿ-ն ինչի՞ էր ուզում հասնել՝ ընդդիմանալով հարյուր հազարավոր մարդկանց կամքին, որոնք հավաքվել են հրապարակում` Իսագուլյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն՝ իր ունեցած ձայներով, կարող է կայացնել ցանկացած որոշում, և Փաշինյանը ուզի, թե չուզի, եթե ցանկանում է լինել լեգիտիմ վարչապետ, պետք է բանակցի ՀՀԿ-ի հետ:

Դեռ ավելին, նա պարտավոր է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: Կայուն մեծամասնությունը ՀՀԿ-ն է: Միայն Հանրապետական-Ելք խմբակցությունների կոալիցիայով է, որ կարող է ձևավորվել իշխանական թևը, եթե, իհարկե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնվեն դառնալ ընդդիմություն:

Այլ կոնֆիգուրացիա չկա: Այսինքն՝ պարոն Փաշինյանը, եթե ուզում է լեգիտիմ վարչապետ դառնալ, ուզի, թե չուզի, պետք է լինի Հանրապետականի հետ միասին: Իհարկե, հնարավոր է ՀՀԿ-ից տարբեր կարգի ճնշումներով մի քանի ձայն «գողանալ», բայց դա ճանապարհ չէ, եթե պրն Փաշինյանի նպատակն է հետագայում աշխատել արդար ու ազնիվ, և նպատակ չունի այդ քողի տակ հանրապետականներից իր կուսակցության համար նոր անդամներ ձոնելու: Կամ ես, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու տեսությունը շատ վտանգավոր է, հեռանկարում՝ կործանարար»:

Երբ հարցրեցինք՝ ի՞նչ էր սպասվում մեզ երկու սցենարների դեպքում, այսինքն՝ եթե Փաշինյանը դառնա վարչապետ եւ կամ՝ եթե գնային արտահերթ ընտրությունների՝ ՀՀԿ-ի վերահսկողության ներքո՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Փաշինյանը 100 տոկոս հնարավորություն ունի, առանց վարչապետ դառնալու, արտահերթ ընտրությունները պահել վերահսկողության տակ, ընդ որում, այդ պարագայում կեղծիքները բացառված են:

Հակառակ դեպքում ես դրա երաշխիքը չունեմ. ՀՀՇ-ն կեղծում էր, մեկ օրում դարձան հանրապետական, հանրապետականն է կեղծում, մեկ օրում դառնալու են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, դարձյալ կեղծելու են: Փաշինյանը, որքան էլ փորձի համոզել, որ այդպես չի լինելու, ես այսօր իսկ դա տեսնում եմ իր շրջապատում:

Եվ հավատացեք, եթե ոչ ինքը, շրջապատն արդեն վաղուց գայթակղված է: Ու չմոռանանք մի շատ կարևոր հանգամանք ևս, որի մասին ես իմ բոլոր հարցազրույցներում, ըստ էության, այս օրերին նույնությամբ կրկնում եմ: Եթե աշխարհաքաղաքական գործընթացների ժամանակ «սխալվում են» գերտերությունները կամ դրանց ղեկավարները, ապա դրա արդյունքում չի բացառվում աշխարհի քաղաքական քարտեզից որևէ երրորդ երկրի անհետացումը:

Բայց, եթե սխալվում է որևէ փոքր երկիր կամ դրա քաղաքական վերնախավը, կամ թեկուզ որևէ քաղաքական գործիչ, ով ազդեցություն ունի գործընթացների վրա, ապա դա կարող է հանգեցնել հենց այդ երկրի անհետացմանը աշխարհի քաղաքական քարտեզից: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է բոլոր ժամանակների համար և օրինակները բազմաթիվ են: Ու այժմ, երբ ժողովուրդը գամված կայքերի ու սոցցանցերի առջև Նիկոլին է նայում, Ադրբեջանն ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ՝ քննարկելով իր հնարավորությունները ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցելու ուղղությամբ:

Պարզ է, թե ում հաշվին և ինչ գնով: Հարյուր տարի առաջ մեկ անգամ նույն կերպ սխալվել ենք, մի՞թե դա մեզ դաս չի եղել: Շատերդ կհարցնեք. Նիկոլն ի՞նչ կապ ունի դրա հետ: Պարզ ու անկեղծ պատասխանեմ՝ ցավն էլ հենց այն է, որ ոչ մի կապ չունի, և չի բացառվում, որ նա չի էլ գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը, որ կարող է ինքը ընդամենը սովորական գործիք է ուրիշների ձեռքին: Եթե ես սխալվում եմ, որևէ մեկը ոչինչ չի կորցնի, բայց եթե ոչ՝ ամեն մեկդ խորհեք այս հարցի շուրջ: Մի ճանապարհ ունենք, քանի դեռ ուշ չէ նստեք կողք-կողքի և այս ամենն ամենայն լրջությամբ քննելուց հետո որոշում կայացրեք»: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ