Բաժիններ՝

Երկրի մթնոլորտում CO2-ի խտությունը ռեկորդային մակարդակի է հասել մարդկության ողջ պատմության ընթացքում

 Ածխաթթվային գազի (CO2) խտությունը Երկրի մթնոլորտում մարդկության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 415 մասնիկը՝ մեկ միլիոնի հաշվով (ppm). այսինքն՝ յուրաքանչյուր խորանարդ մետր օդում առկա է ոչ պակաս, քան 415 մլ ածխաթթվային գազ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ 415,26 ppm ռեկորդային ցուցանիշը մայիսի 11-ին գրանցվել է Օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ԱՄՆ-ի ազգային վարչության դիտարանի (NOAA) մասնագետների կողմից, որը գտնվում է Հավայի կղզու Մաունա-Լոա հրաբխի գագաթին:

«Սա առաջին անգամն է մարդկության պատմության մեջ «…»: Ոչ միայն փաստագրված պատմության մեջ եւ ոչ 10 հազար տարի առաջ գյուղատնտեսության հայտնվելու պահից»,-Twitter-ի իր էջում նշել է ամերիկացի օդեերեւութաբան Էրիկ Հոլթհաուսը:

Մթնոլորտում CO2-ի խտության բարձրացումը նպաստում է ջերմոցային Էֆեկտի առաջացմանը: Փորձագետների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ հանածո վառելիք այրող մարդու գործունեությունը Երկրի վրա կլիմայի տաքանալու հիմնական պատճառներից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս