Փաշինյանն ազդարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկը

Փաշինյանն ազդարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագիրը:

Նա նշել է, որ ծրագրի առաջին պարբերությունում ձևակերպված են գործող իշխանության տնտեսական քաղաքականության նպատակները:

Տեխնոլոգիաները՝ տնտեսության լոկոմոտիվ

«Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն», - նշված է ծրագրում:

«Ինչ է սա նշանկում, որ կառավարության հիմանկան խնդիրն է տնտեսության կառուցվածքը փոխել այնպես, որ հինգ տարի անց մեր տնտեսության հիմնական լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները: Խոսքն արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգոլիաների համընդհանուր կիրառման, նորերի ստեղծման, բարձր տեխնոլոգիակական հմտությունների, արտադրանքների և ապրանքի թողարկման, արտահանման և կիրառման այնպիսի ծավալների հասնելու մասին է, որ դրանք դառնան ՀՀ տնտեսության հիմնական բնորոշիչը», - ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ մարդկային բոլոր ընդունակություններից «նոր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը լինելու է մարդկային միտքն ու ինտելեկտը»:

«Ասվածն առավել պարզ դարձնելու և մեր ամենօրյա իրականության հետ կապելու համար բերեմ կոնկրետ օրինակ. մեր խնդիրը պետք է լինի այն, որ օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում զբաղված մեր հայրենակիցները ավելի քիչ ֆիզիկական աշխատանք կատարեն և ավելի շատ մտավոր աշխատանք, որ միավոր գյուղատնտեսական արտադարանքի թողարկման համար ավելի քիչ ֆիզիկական ուժ կիրառավի, այվելի շատ մտավոր, ուժ», - ասել է Փաշինյանը:

Էկոլոգիական վարքագծի փոփոխություն

Նա նշել է, որ գործադիրն առանձնակի կարևորություն է տալիս ՀՀ համապատասախանեցմանը բնապահպանական բարձր չափանիշներին՝ բոլոր ոլորտներում:

«Պետք է փոխվի մեր էկոլոգիական վարքագիծը», - ասել է փաշինյանը՝ հավելելով, որ սա վերաբերվում է ինչպես ծխող և ծխախոտը գետնին գցողներին, այնպես էլ շրջակա միջավայրի մաքրության պահպանման պարտականությունից իրենք իրենց դուրս համարողներին:

Հումք արտահանողից՝ ապրանք արտահանող

Փաշինյանը նշել է, որ մեր տնտեսության զարգացման հեռանկարը արտահանումն է:

«Մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկրի վերածվելն է: Ընդ որում, այս կառուցվածքում բարձր տեխնոլոգիաների արտահանման կշիռը լրջագույնս մեծացնելը մեր առանցքային խդիրն է», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ հայ ժողովուրդը, ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններն ունեն բավարար քաղաքական կամք, բարոյական ներուժ վերոնշյալ խնդիրների հաղաթահարման համար:

«Ինչպես 2018 թվականի ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի իքնաշեն ամբիոնից հայտարարեցի ոչ բռնի Թավշյա հեղափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա ԱԺ բարձր ամբիոնից՝ ՀՀ-ի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի և հայ ժողովրդի առաջ, հայտարարում եմ տնտեսական հեղափոխության մեկնարկը», - ասել է Փաշինյանը:

Ինչպես. Գլխավոր հարցի մասին

«Գլխավոր հարցը, որ ծագում է տնտեսականա հեղափոխության մեկնարակի մասին իմ հայտարարությունից, հետևյալն, իսկ ինչպես ենք իրականացնելու: Այս հարցի պատասխանը տրված է կառավարության քննարկվող ծրագրում, որի ամենավերջին պարբերության մեջ ասվում է, որ գործադիրի գաղափարախական հենքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, իսկ դաշիքնի հենքն իր հերթին «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ծրագիրն է, սա ասում են նրա համար, որ տնտեսական հեղափոխությունը պատրասատվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր դարձավ իրականացնել Թավշյա հեղափոխությունը: 2013 թվականին հիմնադրված «Քաղաքացիական պայամանագրից» հինգ տարի անհրաժեշտ եղավ հեղափոխություն իրականացնելու համար, հինգ տարի ՀՀ-ի քաղաքացիներին հղած մեր հիմնական ուղերձը այն է, որ հանրային վերափոխման կարևորագույն գործոնը սեփական անձի վերափոխումն է, և որ առանց անհատական ջանքի գործադրման չի կարող լինել որևէ փոփոխություն՝ առավել ևս քաղաքական», - ասել է Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, տնտեսական հեղափոխությունն իրականություն կդառնա, երվ ՀՀ քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը:

«Եվ հետևաբար մեր կառավարությունը իր անելիքը տեսնում է այդ վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանալեու և դրա իրացման իրական հնարավորություններ ստեղծելու մեջ», - ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---