2018-ին ՀՀ-ում 32 փառատոն կանցկացվի՝ Ձնեմարդուկից մինչև սայլակների շքերթ

2018-ին ՀՀ-ում 32 փառատոն կանցկացվի՝ Ձնեմարդուկից մինչև սայլակների շքերթ

PanARMENIAN.Net - 2018 թվականը Հայաստանում հարուստ կլինի փառատոների և միջոցառումների առումով: 32 փառատոն կանցկացվի: Առաջին փառատոնը կմեկնարկի փետրվարի 17-ին Ջերմուկում, որտեղ կանցկացվի Ձնե արվեստի փառատոն՝ Ձնեմարդուկ: Միջոցառումները 2 օր կտևեն:

Փառատոները կանցկացվեն ամբողջ տարվա ընթացքում և Հայաստանի ամբողջ տարածքում:

Միջոցառումների շրջանակի ընդգրկումը շատ մեծ է ու բազմազան՝ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնից մինչև Երևանի գինու օրեր, Սյունիքում կայանալիք ոչխարի խուզման փառատոնից մինչև Ջազի միջազգային օրվա միջոցառումներ և Երևան ՏԱՐԱԶֆեստ:

2018-ի հայաստանյան փառատոների ամբողջական ցանկը.

Տոլմայի փառատոն՝ Հնաբերդ, Արարատ, մայիսի 20,

Ոչխարի խուզման փառատոն՝ Խոտ, Սյունիք, հունիսի 9,

Հարթակ փառատոն՝ Գյումրի, հունիսի 9-10,

Էկոտուրիզմի փառատոն՝ Արտավան, Վայոց ձոր, հունիսի 16-17,

Հուսո առագաստ՝ Ծաղկաձոր, Կոտայք, հունիսի 29 – հուլիսի 1,

ՀայԲույս փառատոն՝ Ենոքավան, Տավուշ, հունիսի 30,

Սյունիքի բարիքներ փառատոն՝ Քարահունջ, Սյունիք, հուլիսի 7,

Հուսո առագաստ՝ Սևան, Գեղարքունիք, հուլիսի 20-22,

Ազնվամորու փառատոն՝ Աշոտավան, Սյունիք, հուլիս,

Սևան երաժշտական փառատոն՝ Սևան, Գեղարքունիք, օգոստոսի 11,

Մեղրի և հատապտուղների փառատոն՝ Բերդ, Տավուշ, օգոստոսի 13,

Խորովածի փառատոն՝ Ախթալա, Լոռի, օգոստոսի 18-19,

1000 տարվա գյուղամեջ՝ Զորական, Տավուշ, օգոստոսի 25-26,

Գինի և մշակույթ՝ Աշտարակ, Արագածոտն, սեպտեմբերի 2,

«Մշակութային վերածնունդ» փառատոն՝ Դիլիջան, Տավուշ, սեպտեմբերի 8,

Հայաստանը խաղաղության խաչմերուկում՝ Բյուրական, Գյումրի, Աշտարակ, Երևան, սեպտեմբերի 8-12,

Գաթայի փառատոն՝ Խաչիկ, Վայոց ձոր, սեպտեմբերի 22,

«Մեծ փուռ» ձառատոն՝ Սարուխան, Գեղարքունիք, սեպտեմբերի 29,

Արենի գինու փառատոն՝ Արենի, Վայոց ձոր, հոկտեմբերի 6,

Ավանդական ամանոր՝ Արդվի, Լոռի, դեկտեմբերի 30 - հունվարի 7,

Ջազի միջազգային օր՝ Կասկադ համալիր, Երևան, ապրիլի 30,

Երևանի գինու օրեր՝ Սարյան փողոց, Երևան, մայիսի 4-5,

Համով-հոտով Երևան տոնածիսական ուտեստների փառատոն՝ Թումանյանի այգի, Երևան, հունիսի 10,

Սայլակների շքերթ՝ Երևան, հունիսի 10,

Վարդավառ՝ Հանրապետության հրապարակ, հուլիսի 8,

Ձմերուկի փառատոն՝ Կարապի լիճ, Երևան, հուլիսի 14,

Երևան ՏԱՐԱԶֆեստ՝ Հյուսիսային պողոտա, Երևան, օգոստոսի 4,

Երևանի գարեջրի փառատոն՝ Կարապի լիճ, Երևան, օգոստոսի 18-19,

Գյուղական կյանքի և ավանդույթներիփառատոն՝ Անգլիական այգի, Երևան, սեպտեմբեր 15,

Թեյի և սուրճի փառատոն՝ Կարապի լիճ, Երևան, սեպտեմբերի 28-29,

Էրեբունի-Երևան՝ Երևան, սեպտեմբեր 29-30,

Նոր տարին Երևանում՝ Փոքր կենտրոն, Երևան, դեկտեմբեր-հունվար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---