Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մենք իրար լավ չենք ճանաչում․ Սփյուռքի ներուժի հավանաբար հինգ տոկոսը չենք օգտագործել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի  հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

– Պարոն Սասունյան, օրերս նախագահ Արմեն Սարգսյանը իր հարցազրույցում ֆենոմենալ է որակել հայկական սփյուռքը՝ նշելով, որ սփյուռքահայերի ներուժը, հատկապես նրանց գիտելիքներն ու փորձն առավել արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ` օրենսդրական և գործնական միջոցառումների համադրմամբ, որոնք ուղղված կլինեն նրանց մասնակցության ընդլայնմանը հասարակական, քաղաքական կյանքում և հատկապես՝ երկրի մշակութային և տնտեսական զարգացման մեջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Սա մի թեմա է, որին ես շատ մոտիկից ծանոթ եմ և երկար տարիներ աշխատել եմ դրա վրա։ Ասեմ, որ նախագահի դիտարկմանը, որ պետք է սփյուռքի ներուժն ավելի լավ օգտագործել, լիովին համաձայն եմ, որովհետև անկախության 30 տարիների ընթացքում սփյուռքի ներուժի հավանաբար հինգ տոկոսը չենք օգտագործել։ Բացի այդ, երբ «սփյուռք» բառն օգտագործում ենք, դա շատ ընդհանրական բառ է, ունի շատ իմաստներ։ Սփյուռքը բազմաշերտ է, որտեղ կան ամեն տեսակի մարդիկ, անհատներ, համայնքներ։ Դրանք բավական տարբեր են իրարից՝ իրենց պատմությամբ, և հնարավոր չէ խոսել միայն սփյուռքի մասին, պետք է խոսենք սփյուռքների մասին։ Իսկ վերջին 40-50 տարիների ընթացքում Հայաստանից շատ հայեր են արտագաղթել աշխարհի չորս կողմը։ Սփյուռքի վերջին շերտն է, որը լիովին տարբեր է ավանդական սփյուռքից։ Եվ այս բոլոր տարբերությունները պետք է հաշվի առնել։ Հիմա մենք ունենք սփյուռքի գործերի հանձնակատար, որը թեև վերջերս չի կարողանում ճամփորդել, բայց մինչ այդ տարբեր հանդիպումներ ունեցավ սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Պետք է ասել, որ սա շատ բարդ աշխատանք է։ Գալով Արմեն Սարգսյանի առաջարկներին՝ այո, համաձայն եմ, որ պետք է ինստիտուցիոնալ լինի, բայց տարբեր մարդիկ դա հասկանում են տարբեր իմաստով։ Ինստիտուցիոնալ ասածը նախ պետք է բացատրել, կան տարբեր տարբերակներ։ Օրինակ՝ այդ ինստիտուցիոնալ կառույցը ով պետք է ձևավորի։ Կա երկու կարծիք. մեկը այն է, որ Հայաստանի կառավարությունը ինքը նախաձեռնի սփյուռքի կառույցի կազմակերպումը, նաև կա այլ կարծիք, որ սփյուռքահայերն իրենք պետք է կազմակերպեն իրենց։ Ես ավելի համամիտ եմ երկրորդ տարբերակին, որովհետև սփյուռքը բավականին տարբեր է Հայաստանից, և Հայաստանի կառավարությունն արդեն իսկ աշխատանք ունի Հայաստանի ժողովրդին ղեկավարելու, կառավարելու, ինչը շատ ավելի դժվար գործ է, որ դեռ կարողանա սփյուքը ղեկավարել և հասկանալ սփյուռքի հարցերը։ Մենք կարծում ենք, որ իրար լավ ենք հասկանում, սակայն իրականում լավ չենք ճանաչում իրար։ Անշուշտ կան մի քանի բացառություններ, բայց այդ բացառությունները շատ քիչ թիվ են կազմում։ Սփյուռքի մեծ մասը Հայաստանին լավ չի ճանաչում, և Հայաստանն էլ սփյուռքին լավ չի ճանաչում, և եթե սփյուռքը փորձի Հայաստանը ղեկավարել, չի հաջողվի, կամ  եթե Հայաստանը փորձի սփյուռքը ղեկավարել, էլի չի հաջողվի։ Ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է կառավարի Հայաստանը, և սփյուռքը պետք է ղեկավարի սփյուռքը։

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանի նորագույն պատմության որևէ իշխանություն առաջնահերթություն չի դիտարկել սփյուռքը և բավարար քայլեր չի արել այդ ուղղությամբ։

– Անշուշտ, չի կարելի ասել, որ որևէ քայլ չի արել, որոշ քայլեր արվել են։ Վերջին տասը տարիներին ունեինք սփյուռքի նախարարություն, դա նշանակում էր, որ կառավարությունը կարևորություն էր տվել սփյուռքին և նախարարություն էր ձևավորել։ Կարող ենք վիճել՝ որքանով էր այդ նախարարությունը օգտակար և արդյունավետ իր աշխատանքներով, բայց որոշ փորձեր եղել են։ Եվ հիմա վերջին կառավարությունը սփյուռքի հանձնակատարի պաշտոնում փորձում է իր մոտեցումով սփյուռքի հարցերով զբաղվել։ Ես այն կարծիքին եմ, որ պետք է նախարարություն լիներ և ոչ հանձնակատար։ Եվ եթե նախարարությունը լավ չէր աշխատել, պետք էր նոր ուժերով, նոր ծրագրերով ավելի լավ աշխատել։ Ես միշտ ասում եմ, որ եթե պաշտպանության նախարարությունը լավ չի աշխատել, դա չի նշանակում, որ պետք է փակել պաշտպանության  նախարարությունը, դա նշանակում է, որ պետք է բարելավել, նույնը սփյուռքի նախարարության հետ կապված. եթե նախարարությունն իրեն չէր արդարացրել, պետք էր բարելավել այն։

Նախագահը նաև նշել է՝ մեր առաքելությունը հասկանալի է՝ ուժեղ պետության միջոցով հասնել ազգի ցանցային մոդելի։  Ցանցային մոդել ունենալու գաղափարը որքանո՞վ է իրատեսական։

– Անշուշտ, եթե պետք է կազմակերպվի, պետք է կազմակերպությունը հիմնվի ցանցերի վրա, և ամեն ինչ պետք է ծրագրավորվի, որպեսզի սահուն ընթանա։ Եվ պետք է հստակ ծրագիր լինի. ես դեմ չեմ, որ մենք հանդիպենք և տարբեր գաղափարներ առաջարկենք, իրար հետ վիճենք, բայց վերջնարդյունքում պետք է եզրակացության գանք։ Եվ պետք է քվեարկության դրվի, և դեմոկրատիկ ձևով եզրակացության հասնենք։

Վերջին երեսուն տարիներին, դժբախտաբար, ինչպես բոլորն են ասում, Հայաստանի կառավարությունը սփյուռքին նայել է որպես կթան կով, և միայն մտածել են փողի և եկամուտի մասին, թե ինչպես փող ստանան սփյուռքից։ Փողը, իհարկե, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է սփյուռքի մասնագետների ներուժը։ Հայաստանն ունի այդ մասնագետների կարիքը, և Փաշինյանն էլ խոսում է դրա մասին, պետք է որոշ օրենքներ փոխվեն, բայց որևէ առաջընթաց այդ ուղղությամբ չի երևում: Սփյուռքի երրորդ կարևոր ներուժն այն է, որ սփյուռքահայերը ապրում են 100 երկրների մեջ և աշխատում են օտար երկրներում ու ունեն տեղացի հարևաններ, ընկերներ, և նրանք էլ ունեն բավականաչափ ներուժ և մասնագիտություն. սփյուռքահայերը կարող են օտարներին ներգրավել և նրանց ծանոթացնել Հայաստանը, իրենց հետ Հայաստան բերել և օգնել, որ նրանք էլ մասնակցեն Հայաստանում ներդրումներ անելուն, և նաև  նրանց մասնագիտություններով օգտակար լինել։ Այսինքն՝ միայն հայերը չէ, որ կարող են օգնել Հայաստանին, կարող են նաև օտարներին ներգրավել մեր աշխատանքներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում