Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Ալիևն ինչ է ստացել կամ չի ստացել Պուտինից. Հայաստանը սպասում է սադրանքի

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է Ադրբեջանին, որ սադրանքի գնալու դեպքում լինելու է կոշտ պատասխան, որի հետևանքի ամբողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանի վրա: Այս հայտարարությամբ Հայաստանն արձագանքում է փաստորեն Բաքվի ՊՆ և ԱԳՆ հայտարարությանը, որտեղ նրանք համատեղ հայտարարել են, թե հայկական կողմը սահմանի ամբողջ երկայնքով խախտում է հրադադարն ու թիրախավորում անգամ խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի այս տարօրինակ հայտարարությունն այլ բան, քան հնարավոր սադրանքի նախապատրաստություն որակելը դժվար է:

Մյուս կողմից, դա ուշագրավ է դառնում այն ֆոնին, որ Բաքուն նման քայլի է գնում Պուտին -Ալիև հանդիպումից հետո: Ինչ է դա նշանակում, Ալիևը ստացել է սադրանքի ազդակ կամ ուղղակի թույլտվություն, ցուցում, թե չի ստացել իր ուզածն ու գնում է նման շանտաժի : Եթե բանը թույլտվությունն է, ապա այստեղ, իհարկե, խոսքերն ավելորդ են, և Հայաստանի դաշնակիցը հերթական անգամ խփում է և արդեն նույնիսկ ոչ թիկունքից: Եթե բանը շանտաժն է, ապա այստեղ արդեն ստացվում է, որ Բաքուն շանտաժի է ենթարկում Ռուսաստանին, ինչը նշանակում է, որ` կամ Ռուսաստանը պետք է համարժեք քայլով սանձի Ալիևին, կամ Մոսկվան բացարձակապես ի վիճակի չէ ազդել Բաքվի վրա, և հետևաբար դատարկաբանություն են խոսակցությունները, թե Ռուսաստանը զինելով Բաքվին, պահում է նրան վերահսկողության տակ:

Բոլոր դեպքերում, Բաքվի որևէ սադրանք նշանակելու է Ռուսաստանի անկենսունակություն անվտանգության և կայունության հարցում, ինչն ուղղակի պատասխանն է լինելու հարցի, թե կա՞ արդյոք Հայաստանի համար ռուսական աշխարհաքաղաքական շոգեքարշում լինելու հիմնավորում, երբ այնտեղ բացի իր հաշվին ռուսական կայսերական շահը քարշ տալուց, Հայաստանը չունի անելու այլ բան :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում