Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 965 դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 965 դեպք, մահացել է 7 
մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 6158 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 965 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 7 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 547: Ներկայում բուժում է ստանում 1144 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարկի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 154 հազար 685 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 հազար 365 դեպք:

Առողջացածների թիվը կազմում է 413 հազար 901, մահացել է 8 հազար 633 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]