Բաժիններ՝

Ալմաթիում վերսկսվել են բողոքները և ընտրությունների արդյունքներից դժգոհողների ձերբակալությունները

Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհողները հունիսի 10-ին դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:

Ներկայում հրապարակը եւ դրան հարող պուրակը շրջապատված է ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի եւ Ազգային գվարդիայի կողմից: Ամբողջ պարագծով հերթապահում են պարեկային մեքենաները:

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների ձերբակալություններ Է կատարում, արդեն բերման Է ենթարկվել ավելի քան 30 մարդ:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում, որտեղ նախօրյակին նույնպես տեղի են ունեցել չարտոնված բազմամարդ հանրահավաքներ եւ բերման են ենթարկվել մարդիկ, ներկայում շրջապատված է «Ժաստար» հրապարակը, մայթերին շարված են հատուկ նշանակության ուժերի մի քանի հարյուր մարտիկներ՝ վահաններով: Հրապարակում այս պահին մարդիկ չկան:

Հունիսի 9-ին Նուր Սուլթանում եւ Ալմաթիում անցկացված զանգվածային ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել շուրջ 500 մարդ:

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ին հայտարարել է Քասըմ-Ժոմարտ Տոկաեւի հարթանակն ընտրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս