Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ընկերներ, դեռ որքան Ռուսաստանը պետք է արյուն հեղի․ Բոժկո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։

– Պարոն Բոժկո, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հարուցել են Ռուսաստանի իշխանական որոշ շրջանակների բուռն հակազդեցությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, արդյո՞ք դա Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ չէր։

-Ինձ միշտ զարմացնում է, որ երբ խոսում են Ռուսաստանի մասին, այդ պետությանը վերաբերվում են նույն չափորոշիչներով, ինչ այլ երկրների, այդ թվում նաև Հայաստանում։ Ընկերներ, դեռ որքան Ռուսաստանը պետք է արյուն հեղի, որքան հակամարտություններ հրահրի հարևան և ոչ հարևան երկրներում, զավթի օտար հողերը, թունավորի արտերկրում բնակվող իր ընդդիմախոսներին, որ հասկանանք, թե գործ ունենք մի երկրի հետ, որի համար միջազգային օրենքներ գրված չեն։ Երկրի հետ, որը ցանկացած գնով ձգտում է վերականգնել իր երբեմնի կայսերական հզորությունը, իսկ դրա համար, ինչպես ինքն է կարծում, բոլոր միջոցներն էլ լավ են։ Այդ թվում՝ ոչ միայն իր հակառակորդների, այլև «դաշնակիցների» ճնշման դեռ ստալինյան հնարքները։ Ուստի Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնակից, կապված նրա հետ բազմաթիվ պարտավորություններով, կամա թե ակամա, ստիպված է հաշվի նստել դրա հետ։ Ասում եմ դա որպես մարդ, որը տասնյակ տարի ղեկավարել է «ռուսական ուղղությունը» Ուկրաինայի ԱԳՆ-ում և լավ է ուսումնասիրել նրանց միջազգային գերատեսչության սովորույթները, ռուսաստանյան իշխանությունների գործողությունները։ Սկզբում զանգ է գնում, ապա «նախազգուշացում»՝ Լավրովի արածի պես, ապա այլ՝ «գործուն մեթոդներ» չխոսկան ընդդիմախոսի վրա ազդելու համար։ Եվ այս կամ այն երկրի «ներքին գործ» հասկացությունն այստեղ, ցավոք, հաշվի չի առնվում…

– Ի՞նչ կարող է անել Ռուսաստանը՝ ճնշելու համար Փաշինյանի կառավարությանը։

-Որպես Հայաստանի հետ երկարամյա գործունեությամբ կապված հայագետ, երկու անգամ Ուկրաինայի դեսպան, նաև բարեկամական կապերով, ես անկեղծորեն չէի ցանկա, որ Հայաստանն իր վրա զգար Ռուսաստանի կողմից «դաստիարակչական» ազդեցության ամբողջ զինանոցը։ Մենք՝ ուկրաինացիներս, զգացել ենք այն մեր վրա։ Գիտեմ, հայերը խիզախ, իրենց հողը սիրող և ազատությունը գնահատող ժողովուրդ են՝ պատրաստ պաշտպանելու այն բոլոր ոտնձգություններից։ Բայց տվյալ դեպքում, ինչպես վկայում է հոտառությունս, դիվանագիտական մակարդակով արծարծված հարցին համապատասխան դիվանագիտական արձագանք է պահանջվում։ Թեպետ ասեմ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, առավել ևս նախապես պատրաստված հարցը, լուրջ են, և դրանցից բարդ է խուսափելը։

– Ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, Հայաստանը արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիր չի դրել, ո՞րն է պատճառը, որ վարչապետ Փաշինյանի դեմ Ռուսաստանն ակտիվացրել է իր գործունեությունը։

-Այն բարեփոխումները, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ ծրագրում է իրականացնել, և այդ ուղղությամբ կատարված քայլերն ահռելի դրական արձագանք են գտել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Այդ թվում՝ մեզ մոտ Ուկրաինայում, և մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ Հայաստանը հաջողությամբ լուծի իր բոլոր ներքին խնդիրները, որ դառնա երկիր, որտեղ օրենքը հավասար է բոլորի համար, որտեղ հաջողությամբ կլուծվեն սոցիալական խնդիրները, իսկ ձեռնարկատիրության պայմանները միատեսակ լինեն բոլորի համար, խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար։ Բայց այդ ամենը մտահոգել է ռուսաստանյան կառավարիչներին, որ հայկական բարեփոխումների հաջողությունը վարակիչ օրինակ կլինի այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համար։ Ռուսաստանին առանձնակի մտահոգել են նախկին նախագահ Ռ. Քոչարյանի և 2008թ. Մարտի 1-ի գործով նրա զինակիցների դեմ առաջադրված մեղադրանքները, մասնավորապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովի հարցաքննությունը։ Այսպես եմ կարծում, որ այդ ամենը դիտարկվել է որպես ոտնձգություն Ռուսաստանի կառուցած և ԱՊՀ այլ երկրներում գործող քաղաքական համակարգի դեմ։ Թերևս Փանիկ գյուղի բնակիչների և հայկական իշխանությունների արդարացի վրդովմունքը ռուսական զինվորականների լկտի գործողություններից որոշակի դեր է խաղացել։ Ռուսաստանը, ախր, սովոր է, որ իրենից վախենում են, իսկ այստեղ հայերը, փոխանակ ահաբեկվեն և խելոք նստեն, դեռ մի բան էլ ինչ-որ պայմաններ են առաջ քաշում, այն էլ՝ հրապարակային…

– Ի՞նչ պիտի անի Հայաստանը, ինչպե՞ս դիմակայի ռուսական շրջանակների այս քայլերին։

-Հայաստանի և, մասնավորապես, Ն. Փաշինյանի թիմի համար բարդությունը կայանում է նրանում, որը վերը նշված ռուս-հայկական «թյուրիմացությունը» (առայժմ այսպես անվանենք) տեղի է ունենում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ վերջնական ձևավորման չի հանգել։ Համարվում է, որ իշխանությունը պահելն ավելի բարդ է, քան դրան հասնելը։ Իսկ այս դեպքում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար Ռուսաստանի տիրապետման տակ են ահռելի քանակությամբ օրինական և ոչ օրինական, տարատեսակ ռուսամետ կառույցներ։ Օրինակ՝ հիշենք Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի հայազգի քաղաքացիների ահռելի հերթերը վերջին նախագահական ընտրությունների ժամանակ։ Կամ այն փաստը, որ Հայաստանի անվտանգության ծառայության բազմաթիվ նախկին աշխատակիցներ ռուսական թոշակներ են ստանում։ Կամ էլ բազմահազարանոց, այսպես կոչված, «հայ կազակությունը», որը վերից վար բաղկացած է հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներից… Ես դեռ չեմ խոսում մոսկովյան հեռուստատեսության և ռադիոյի մասին, որոնք օր ու գիշեր հեռարձակվում են ամեն երևանյան բնակարանում, և դրանց կործանիչ ազդեցությունը բոլորին է հայտնի։ Ուստի կարծում եմ, որ այս իրավիճակից, ընդ որում, չարժե այն ավելորդ դրամատիզացնել, միակ ելքը քաղաքականն է, և, հուսով եմ, մոտ ապագայում լուծումը կգտնվի։

-Ի՞նչ անել, որ ռուսական քարոզչությունը դոմինանտ ազդեցություն չկարողանա ստանալ։

-Կարծում եմ՝ Հայաստանի համար ավելի լավ հակաքարոզչություն չկա, քան շուտափույթ բոլոր մակարդակներում և առաջին հերթին տնտեսության, բիզնեսի վարման, դատական համակարգի բարեփոխման ոլորտներում վերափոխումները։ Թեպետ, իհարկե, այդ ամենը դեռ պետք է համապատասխան ձևով մատուցել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում