Tuesday, 16 04 2024
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
-
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

Հանրային խորհրդի նախագահը չի արտահայտում ՀԽ անդամների տեսակետը. վարչապետը պետք է հետևություններ անի

Վերածվելով սահմանադրական մարմնի և կրկին ընտրվելով Հանրային խորհրդի նախագահ, Վազգեն Մանուկյանն ընդգծված հակաիշխանական գործունեություն է ծավալում։ Համենայնդեպս, հայտարարությունների մակարդակով նա ի ցույց է դնում իր այդ վարքագիծը։ Նա, նախ, վերջերս հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործը քաղաքական և անպտուղ գործ է, ապա, ըստ էության, հանդես էր եկել Քոչարյանի պաշտպանությամբ, հայտարարել էր, որ իշխանության նախաձեռնած անցումային արդարադատությունն ու վեթինգն անարդյունավետ են։ Երեկ էլ Հանրային խորհրդի նախագահը որոշել է, որ պետք է անդրադառնա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին և մի հարցազրույցում հայտարարել է, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունները՝ ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ անհեթեթություն են, և որ Հրայր Թովմասյանն ունի մաքուր կենսագրություն, Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար։

Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ նման հայտարարություններ անելիս Վազգեն Մանուկյանը իրավունք չունի հանդես գալ որպես Հանրային խորհրդի նախագահ, քանի որ նրա հայտնած տեսակետները կոնկրետ հարցերի շուրջ խիստ սուբյեկտիվ են, չեն արտահայտում Հանրային խորհրդի անդամների տեսակետը։ «Ես հարյուր տոկոսով իր հետ համամիտ չեմ։ Ես դա չեմ թաքցրել և չեմ թաքցնում։ Մարդն ասում է այն, ինչ մտածում է։ Նման հայտարարություններ անելիս նա պետք է անպայման նշի, որ դա իր անձնական տեսակետն է։ Նա չի կարող Հանրային խորհրդի տեսակետ հայտնել այդկերպ։

Իր արտահայտած տեսակետները Հանրային խորհրդի տեսակետները չեն, և նա իրավունք չունի այդ տեսակետները հայտնելիս ներկայանալ որպես ՀԽ նախագահ։ Նա պետք է անպայման ընդգծի, որ դա իր անձնական կարծիքն է։ Թե չէ Հանրային խորհրդի մեկ անդամ ես եմ, Հանրային խորհրդում բազում մարդիկ կան, որոնք չեն կիսում Վազգեն Մանուկյանի կարծիքը ձեր նշած հարցրի շուրջ։ Ընդ որում, շատ հաճախ այդ հարցերի շուրջ քննարկումներ չեն եղել, կամ եղել են և հնչել են իրարից տարբերվող տեսակետներ»,- ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով. «Տարանջատում պարտադիր պետք է արվի, քանի որ այն, ինչ ինքն ասում է, ես, որպես քաղաքացի, վեր եմ թռնում, էլ չեմ ասում որպես Հանրային խորհրդի անդամ»։

Մեր դիտարկմանը՝ այդպիսի կարևոր հարցերի շուրջ նման տեսակետ հայտնողը պե՞տք է լինի ՀԽ նախագահ, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Հանրային խորհրդի նախագահին նշանակում է վարչապետը։ Հարցն ուղղեք վարչապետին։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»։

Հանրային խորհրդի մեկ այլ անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ, ով արդեն հասցրել է մեկ օրինակով ցույց տալ, որ Հանրային խորհրդի նախագահի վերջերս տարածած հաղորդագրությունը խեղաթյուրել է իրականությունը, և տարածված հաղորդագրությունը չէր արտահատել ՀԽ բոլոր անդամների տեսակետը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ որևէ մեկը չի կարող Վազգեն Մանուկյանին արգելել հայտնել սեփական կարծիքը , բայց նկատի ունենալով, որ Հանրային խորհուրդը սահմանադրական, խորհրդատվական մարմին է՝ նախատեսված կառավարությանը խորհուրդներ տալու համար, ապա նորմալ չէ, որ Վազգեն Մանուկյանը սեփական անհատական կարծիքը նախընտրում է հայտնել հրապարակավ և այդկերպ իր անհամաձայնությունն է հայտնում կառավարության վարած քաղաքականության հետ։ «Մի փոքր դժվար եմ պատկերացնում, թե նա ինչպես է խորհուրդներ տալու կառավարությանը, եթե ոչ մի հարցում համաձայն չէ կառավարության հետ, բայց դա արդեն կառավարության և իր անձնական խնդիրն է։ Վազգեն Մանուկյանի հայտնած կարծիքները եղել և մնում են շատ անհատական՝ անկախ նրա զբաղեցրած պաշտոնից։ Նա չի ներկայացրել և չի կարող ներկայացնել Հանրային խորհրդին։ Մենք պայմանավորվել ենք իր հետ, որ որևէ խնդրով խոսելիս նա անհատական կարծիք է հայտնում։ Որևէ խնդրի մասին Վազգեն Մանուկյանի հայտնած տեսակետը սահմանադրական մարմնի տեսակետը չէ»,- ասաց Սաֆարյանը։

Թե որքանով է նպատակահարմար Վազգեն Մանուկյանի հետագա պաշտոնավարումն այս ֆոնին, Սաֆարյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանի նշանակումը եղել է երկու ամիս առաջ, դա վարչապետի իրավասությունների շրջանակներում է, և դա բացառապես նրա որոշելիքն է․«Բայց չգիտեմ, թե որքանով է դուր գալիս վարչապետին Վազգեն Մանուկյանի հայտնած անհատական ու տարբերվող կարծիքները կառավարության մոտեցումներից։ Եթե կառավարությունը գտնում է, որ ինքը նման Հանրային խորհրդի նախագահի խորհրդատվության կարիքը չունի, ապա իրենք պետք է որոշում կայացնեն»։

Հիշեցնենք, որ 2015 թվականի Սահմանադրությամբ՝ Հանրային խորհուրդը դարձավ սահմանադրական մարմին։ Խորհուրդն ունի 45 անդամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում