211652_close_icon
views-count11818 դիտում article-date 14:14 28-08-2018

Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոքը. պաշտպան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/08/28/Khachaturov/2776020]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: «Առաջին ատյանի դատարանի կողմից Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոք էի ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել է»,-ասաց պաշտպանը: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք ներկայացնելուն, ապա Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանի որոշումը ստանալուն պես կքննարկեն այդ հարցը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/28/Khachaturov/2776020]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր