1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Բոլոնիա»-ին

«Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Բոլոնիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում երկրի չեմպիոն «Յուվենտուս»-ն ընդունեց «Բոլոնիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրինում կայացած խաղում «Ծեր Սինյորա»-ի ֆուտբոլիստները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «Բոլոնիա»-ի դարպասը: Նախ խաղի 15-րդ րոպեին ստանալով Ռոնալդուի փոխանցումը հանդիպման հաշիվը բացեց Արթուրը, իսկ երկրորդ կեսի վերջնամասում` 71-րդ րոպեին հաշվի առավելությունը կրկնապատկեց Մաքքեյնին: «Յուվենտուս»-«Բոլոնիա»`2:0:

Այս տուրից հետո «Յուվենտուս»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և իր ակտիվում ունի 36 միավոր: Առաջատարը 43 միավորով «Միլան»-ն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]