211652_close_icon
views-count5961 դիտում article-date 18:14 08-10-2017

Տասնյակ հազարավոր ցուցարարներ Բարսելոնայում բողոքի են դուրս եկել՝ ընդդեմ Կատալոնիայի անկախության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարսելոնայի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ Կատալոնիայի ղեկավարների ծրագրերի, որոնք ցանկանում են հանրաքվեից հետո հայտարարել անկախության մասին: Այս շաբաթ Կատալոնիայի ղեկավար Պուչդեմոնը Մադրիդին առաջարկել էր բանակցություններ սկսել: Իսպանիայի վարչապետ Ռախոյը հայտարարել է, որ սպառնալիքների առկայության դեպքում բանակցելը բացառվում է և ինքն իր հերթին սպառնացել է ցրել տեղի իշխանությունները. նման հնարավորություն ամրագրված է սահմանադրությամբ: Ցուցարարները Բարսելոնայում պարզել են Իսպանիայի և Կատալոնիայի դրոշները՝ վանկարկելով. «Փառք Իսպանիային», «Կատալոնիան՝ դա Իսպանիան է», «Ես իսպանացի եմ, իսպանացի, իսպանացի»: Ցույցի մասնակիցները Իսպանիայի տարածքային ամբողջականության կողմնակիցներ են: Կատալոնիայի խորհրդարանը մտադիր է երեքշաբթի օրը քննարկել իրավիճակը և՝ ինչպես ենթադրվում է, հայտարարել անկախության մասին: Նշենք, որ երեկ Մադրիդում Իսպանիայի միասնության համար փողոց էին դուրս եկել 150 հազար ցուցարար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր