Դիլիջանում ՊԵԿ-ի ուսկենտրոնի շինությունները մինչև հուլիսի 1-ը կամրացվեն ՊՆ-ին20 մարտի 2019 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի՝ Դիլիջանի Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող ավարտված և անավարտ շինարարության օբյեկտները, հողատարածքը և դրա շահագործման հետ կապված գույքը մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կամրացվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը: ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՊԵԿ-ն ու ՊՆ-ն Դիլիջանի ուսումնական կենտրոնում համատեղ գույքագրում են իրականացրել: Ավարտվել են վարչական գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: Նշվում է, որ որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի գործառնական նշանակության փոփոխության հետ կապված /Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վերակազմավորելու կապակցությամբ/ 2017-2018 թվականների ընթացքում կատարվել են լրացուցիչ աշխատանքներ: Եղանակային պայմաններից ելնելով՝ որոշակի ծավալի շինարարական աշխատանքներ սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել իրականացնել /սպորտհրապարակների արհեստական ծածկույթների իրականացում/, դրանք հնարավոր կլինի վերսկսել 2019 թվականի գարնանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է, մինչև օբյեկտի հանձնումը, իրականացնել սեյսմիկ փորձաքննություն՝ հակասողանքային պաշտպանիչ կառույցների հուսալիության և կայունության վերաբերյալ եզրակացություն ստանալու համար, ինչը պահանջում է լրացուցիչ ժամանակ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |