Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Արցախի միավորումը Հայաստանին ձեռնտու չէր միջազգային հզոր խաղացողներին. պատմաբան

Արցախի Հանրապետությունում նշվում է անկախության պետականության հռչակման հերթական՝ 26-րդ տարեդարձը: Ստեփանակերտում տեղի կունենան տոնական միջոցառումներ, որոնց կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (ԼՂԻՄ) մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների ժողովրդական պատգամավորները, օգտվելով ԽՍՀՄ օրենսդրությունից և միջազգային իրավունքի հիմնարար նորմերից, համատեղ նստաշրջանում ընդունեցին հռչակագիր ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին՝ Արցախը հռչակելով անկախ պետություն:
Ի՞նչ նշանակություն ունի ընդհանրապես Արցախի անկախության հռչակման և անկախ պետականության նշանավորումը Արցախի հիմնախնդրի՝ հայկական շահերից բխող հանգուցալուծման տեսանկյունից: Ինչպե՞ս է այս հանգամանքն արժևորվում և իմաստավորվում տվյալ կոնֆլիկտի վերջնական կարգավորմանն ուղղված Երևանի և Ստեփանակերտի քաղաքականությունների և ռազմավարության համատեքստում, և ընդհանրապես կա՞ արդյոք հստակ ռազմավարություն, տեսլական, թե ինչպես են Երևանի և Ստեփանակերտի պաշտոնական շրջանակները պատկերացնում խնդրի վերջնական լուծումը: Ի վերջո, ԽՍՀՄ-ի գոյության վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղում անկախ պետություն հռչակելու որոշումը զուտ իրավիճակային լուծում էր, թե՞ Շարժման ղեկավարներն այդ շրջանում արդեն այդպես էին պատկերացնում խնդրի լուծումը: Չէ՞ որ մինչ այդ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը որոշում էին կայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը:

– Պարոն Ներսիսյան, ինչպե՞ս է, Ձեր կարծիքով, իմաստավորվում Արցախի անկախությունը հիմնախնդրի հանգուցալուծման մեր ընդհանուր պատկերացումների, տեսլականի համատեքստում: Ավելի պարզ ասած՝ ո՞րն է Արցախի անկախ պետության հռչակման վերջնանպատակը:

Բնական է, որ ամեն տարի նշվում է ԼՂՀ անկախության օրը: Ի վերջո, 1991 թ. սեպտեմբերի 2-ին հռչակվել է անկախ հանրապետությունը, որը պատմական կարևոր և գնահատելի փաստ է: Դարավոր կորստից հետո Արցախում մենք դե ֆակտո հիմք դրեցինք մի նոր անկախ հայկական պետականության, բայց ԼՂՀ-ի (այժմ արդեն նոր Սահմանադրությամբ կոչվում է Արցախի Հանրապետություն) անկախության օրը նշելը, որը պետք է լինի պարտադիր ցանկացած պետական քաղաքական կազմավորման համար, այնքան էլ կապ չունի Արցախի խնդրի վերջնական դիվանագիտական կամ քաղաքական լուծման հետ: Կարծում եմ, որ դա սոսկ տոն է՝ ինչպես բոլոր տոները, որոնք պիտի նշվեն:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ նշանակություն ունի Արցախի անկախությունը դիվանագիտական, քաղաքական պրոցեսների հետնախորքի վրա, ապա չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ լուրջ հետևանքներ ունենալ: Դիվանագիտական և քաղաքական գործընթացները Արցախի Հանրապետության ճանաչման կամ Արցախի հիմնախնդրի լուծման առումներով ամենևին կապ չունեն Արցախի անկախության հռչակման տոնի հետ, որովհետև տոնը մի ուրիշ բան է, իսկ քաղաքական գործընթացները կախված են տարբեր պետությունների քաղաքական ընկալումների հետ և այլ տրամաբանությամբ են զարգանում, այսինքն՝ Արցախի խնդրի լուծումը սոսկ մեզանով չէ պայմանավորված: Այստեղ ամենակարևորն այն է, թե լուծում ասելով՝ ինչ ենք հասկանում: Ի վերջո, Արցախի անկախության հռչակման փաստը պիտի արժևորվի բոլորիս կողմից՝ ի՞նչ դա տվեց մեզ 1991-ին և 1991-ից առ այսօր՝ 26 տարիների ընթացքում, ի՞նչն է փոխվել Արցախի հիմնախնդրի լուծման առումով՝ դրական և բացասական տեսանկյուններից:

– Փորձենք մի փոքր պատմական ակնարկ անել այդ շրջանի կարևոր իրադարձությունների մասին: Ինչպե՞ս կայացվեց այս որոշումը:

Անկախության հռչակումն իրոք պատմական իրադարձություն էր, որ տեղի ունեցավ հետևյալ պատճառներով: Առաջինը, արդեն լիարժեքորեն սպառվել էին այն կարգախոսներն ու հույսերը, համաձայն որոնց այդ խնդիրը կլուծվի Մոսկվայում: Արդեն ակնհայտ էր, որ Խորհրդային Միությունը փլուզվում է: ԽՍՀՄ-ի փլուզումն անկասելի էր: 1988 թ. ի հայտ եկած կարգախոսները, որ Մոսկվան լուծում կտա խնդրին, աստիճանաբար սպառեցին իրենց, ընդ որում խնդիրն այսպես դրվեց՝ ոչ թե Արցախի անկախության հռչակում, այլ ԼՂԻՄ-ի միավորում Հայաստանին, և այդ մասին նախկին իշխանությունները՝ կենտկոմը, Գերագույն խորհուրդը որոշում ունեն՝ կայացված 1989 թ. դեկտեմբերին, բայց այդ որոշումը մնաց թղթի վրա, իսկ հետո, երբ ընդհարումները ավելի լայն ծավալ ստացան, չարդարացան հույսերը, որ հարցը վերևից կլուծվի, և պարզ դարձավ, որ ԽՍՀՄ-ի փլուզումն անկասելի գործընթաց է, հատկապես 1991 թ. օգոստոսի 19-ի ГКЧП-ի հեղաշրջման փորձից հետո, և Արցախում մեր զինված կազմավորումներն էլ արդեն աշխատանքներ էին տանում, այդպիսի որոշում կայացվեց, որ Լեռնային Ղարաբաղը հռչակվի անկախ հանրապետություն: Ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմամբ պատճառաբանված այդ շարժումը, որը սկզբից պահանջում էր Արցախը միավորել Հայաստանին, ի վերջո իրեն սպառելով՝ բերեց-հանգեցրեց նրան, որ Ղարաբաղը հռչակվեց անկախ պետություն, բայց կրկին ազգերի ինքնորոշման հիմքով: Ելնելով ազգերի ինքնորոշման մասին ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների դրույթներից՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը իրեն հռչակեց անկախ, որը տվյալ իրավիճակում անկասելի էր, ճիշտ էր, որովհետև միավորում հնարավոր չէր, պիտի գնային այդ ուղղությամբ:

– Ինչո՞ւ էր այդ պահին վերամիավորումն անհնար: 1989-91 թթ. ընկած ժամանակահատվածում ի՞նչ փոխվեց Արցախյան շարժման ընդհանուր գաղափարախոսության և մոտեցումների մեջ:

– Այդ հարցին պատասխան տալը շատ բարդ է և լիարժեքորեն հնարավոր չէ դրան պատասխանել, թե ինչո՞ւ չգնացին վերամիավորման ուղղությամբ, այլ գնացին անկախություն հռչակելու ճանապարհով: Կարծում եմ, որ տվյալ իրավիճակում Արցախի միավորումը Հայաստանին ձեռնտու չէր միջազգային հզոր խաղացողներին: Ձեռնտու չէր այն տեսանկյունից, որ ինչպես արդեն ասացի՝ Խորհրդային Միությունը գնում էր դեպի փլուզում, քաղաքակրթական ազդեցությունների նոր ոլորտներ էին ձևավորվում, որի համար պիտի պայքարեին Արևմուտքը և հատկապես Միացյալ Նահանգները, հարևան պետությունները և մասնավորապես Թուրքիան, Իրանը՝ իրենց քաղաքական ազդեցությունը այս տարածաշրջանում ակտիվացնելու նպատակով: Եվ տվյալ իրավիճակում որևէ քաղաքական ուժի դա ձեռնտու չէր, և մեր քաղաքական ղեկավարները գնացին այդ ուղղությամբ: Շատ բաներ կան, որ դեռևս գաղտնի են, գաղտնազերծված չեն կան շատ փաստաթղթեր, որոշումներ առաջին նախագահի կառավարման շրջանից, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել: Համենայնդեպս, այդ ժամանակ այդ խնդիրը դրվեց, որ Հայաստանի Հանրապետությանը Ղարաբաղի միավորումը ձեռնտու չէ, որովհետև դա կարող է ավելի լայնածավալ ռազմական գործողությունների տեղիք տալ մեր տարածաշրջանում: Մի կողմից կար Թուրքիայի խնդիրը, մյուս կողմից՝ Արևմուտքի: Ընդհանրապես Ղարաբաղի խնդիրը համարվել է մի խնդիր, որը գերտերությունները կարող են օգտագործել իրենց շահերը սպասարկելու համար: Օրինակ՝ Ռուսաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր օգտագործում է ղարաբաղյան հարցը որպես մի գործոն, որի միջոցով ցանկացած պահի կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, եթե Ադրբեջանն ունի հակառուսական կողմնորոշում, կամ Հայաստանի նկատմամբ, եթե Հայաստանն ունի հակառուսական կեցվածք: Նույնը կարելի է ասել նաև Միացյալ Նահանգների և Եվրոպայի քաղաքականության մասին:

– Մասնագետները մշտապես նշում են այն փաստարկը, որ Լեռնային Ղարաբաղի որոշումն անկախություն հռչակելու մասին համապատասխանում էր խորհրդային օրենսդրության դրույթներին, այսինքն՝ միանգամայն օրինական էր: Կարծում եք, որ ԽՍՀՄ օրենքնե՞րը թույլ չէին տալիս կյանքի կոչել 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը վերամիավորման մասին:

– Խորհրդային Միությունը դեռևս կար, կոմկուսը, Գորբաչովը դեռևս կային: Նրանք, բնականաբար, դեմ էին միավորմանը, և դա էլ ունեցավ իր նշանակությունը, բայց տեսականորեն ԽՍՀՄ օրենսդրությունը չի բացառել, որ Միության մեջ ապրող ազգերն ունեն ինքնորոշման իրավունք, բայց թեև ինքնորոշման իրավունքն ամրագրված էր Սահմանադրության մեջ, գործնականում հնարավոր չէր դա իրականացնել: Եվ առհասարակ ես այն կարծիքին եմ, որ ազգերի ինքնորոշման իրավունքը միշտ էլ շահարկվում է մեծ տերությունների կողմից, եթե տվյալ պետության մեջ կա վարչակարգի, քաղաքական շահերի փոփոխության հարց, և կարող է լինել նաև հակառակը: Օրինակ՝ մենք ասում ենք, որ Արցախի ժողովուրդը ինքնորոշվեց և փորձեց միավորվել Հայաստանին, բայց հետո ստեղծեց իր անկախ պետականությունը: Այս իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներում, բայց դրան զուգահեռ նույն ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներում ամրագրված է այն, որ տարածքային ամբողջականության սկզբունքը պիտի չխախտվի: Սրանք մեկը մյուսին հակասում են, և հենց այդ հակասությունն է, որ արգելք է հանդիսանում արցախյան խնդրի լուծմանը: Պատճառներից մեկը հենց այդ հակասությունն է:

– Արցախի անկախության հռչակումը և միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը, կարծում եք, մարտավարությո՞ւն է Երևանի և Ստեփանակերտի կողմից, թե՞ ռազմավարություն: Ո՞րն է լինելու գործընթացի վերջին հանգրվանը. Արցախը և Հայաստանը կվերամիավորվեն, թե՞ լինելու են երկու անկախ հայկական պետություններ:

– Եթե դատենք ներկայումս ստեղծված քաղաքական իրավիճակի տրամաբանությամբ, պիտի գանք այն պարզ եզրակացությանը, որ Արցախը գնում է անկախ հանրապետության ճանապարհով, որը չի միավորվելու Հայաստանի Հանրապետությանը, ինչը, բնականաբար, ճիշտ չի լինի: Եվ նաև Հայաստանի Հանրապետությունը չի գնում նրան, որ Արցախը միավորվի Հայաստանին: Մեզ հաճախ թվում է, թե մեծ տերությունները միայն մեր տեսակետը պիտի պաշտպանեն, իսկ մեր հակառակորդը՝ Ադրբեջանը, պիտի չասի դա, բայց ինչպես մենք ունենք մեր քաղաքական պահանջները, նրանք էլ իրենց քաղաքական պահանջներն ունեն: Մեծ տերությունները, ելնելով իրենց շահերից, չեն կարող միայն մեկ կողմի շահերը հաշվի առնել: Դա վերաբերում է նաև Ռուսաստանին: Հիմա, ըստ էության, երկու հայկական պետության ամրապնդման գործընթացն է գնալու: Պարզ է՝ կա հարցի մյուս կողմը, որ այս երկու պետությունները, առանձին լինելով, ինչ-որ տեղ հետամուտ են նույն քաղաքական խնդիրներին, բայց այդ խնդիրների հիմքում ընկած է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Թեև ասեմ, որ այսօր չի դրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիր բանակցություններում: Այսօր դրվում է «գրավյալ տարածքների»՝ սկզբից 5, հետո ևս 2 շրջանների վերադարձի խնդիր, իսկ հետո ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Իմ տեսակետը կարող է ոմանց դուր չգալ, համենայնդեպս, ոչ ոք չի կարող պնդել, որ հակառակ գործընթացը հեշտ է իրականացնել: Եթե միջազգային հանրության կողմից ճանաչվում է ԼՂ-ն՝ որպես անկախ տարածքային միավոր, ապա դա քայլ է դեպի ԼՂՀ-ի ճանաչումը հետագայում: Հիմա այս ծրագիրն է պարտադրվում: Սա փոխզիջումային ծրագիր է, և այդ մասին բոլորն էլ ասում են: Վերջերս Մինսկի խմբի ԱՄՆ-ի արդեն նախկին համանախագահ Հոգլանդը հրապարակեց կարգավորման կետերը, և բոլորն ասացին, որ դա նորություն չէ, բայց ոչ ոք չասաց՝ ճի՞շտ է դա, թե՞ սխալ: Մենք իրո՞ք կողմ ենք, որ կարգավորումը տեղի ունենա այդ սկզբունքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում