211652_close_icon
views-count1010 դիտում article-date 09:56 23-10-2020

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում Մնացականյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու Երեւանի ժամանակով 18։30-ին։ Մինչ այդ Պոմպեոն հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր