211652_close_icon
views-count16074 դիտում article-date 23:16 12-06-2019

«Հայֆիլմը» և հայ կինոն ազգային արժեքներ են և մեր սերունդը պարտավոր է նրան երկրորդ կյանք տալ և վերածնել. Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնություն

Հանուն արդարության և մշտական անկեղծության կարող եմ հայտարարել, որ հարգարժան տիկին Նազենի Ղարիբյանին մենք այդպես էլ մեր ծրագրերը և նախագծերը չտվեցինք և դա այն դեպքում, որ տիկին Ղարիբյանը ինքն էր ցանկացել ծրագրերը մեզանից։ Այո՛ ես նրան անվանում հարգարժան, որովհետև վաղը ես նրան հանդիպելու եմ փողոցում կամ ինչ-որ մի ուրիշ վայրում ու առաջին ողջույնը ես եմ տալու և իր որպիսությունը ես եմ հարցնելու։ Գործնականը երբե՛ք չպետք է խառնել մարդու բնության օրենքների հետ։ Երբե՛ք մարդու թերացումների պատճառով չի կարելի տվյալ մարդու վրա միավորներ հավաքել, դա իմը չէ և մարդու բնության օրենքներին դեմ է։ Գործնականը երբե՛ք չպետք է խառնել մարդու բնության օրենքների հետ։ Բայց այստեղ կա Տոլստոյական բայցը․․․մենք տիկին Ղարիբյանին ծրագրեր չտվեցինք, որովհետև ներքին մի ձայն կար, որ ամենազոր է բոլոր զգայարաններից։ Չկա էներգիա, չկա հավատ, չկա կադրային ջարդ, չկա էնտուզիազմ, չկա ուժ ու եռանդ, չկա պետականամետ մտածողություն, չկան կտրուկ գործողություններ ու այդպես բազմաթիվ չկաներ։ Կան «կաբինետներ» և «կաբինետի» մեջ գտնվող թղթեր ու գեղեցիկ ջրի պլաստիկե շշեր։ Եթե դա քո աշխարհը և քո ոլորտը չէ հեռացի՛ր նույն օրը և մի կարծիր, որ կանցնի ինչ-որ ժամանակ ու ամեն ինչ իր տեղը կըկնի և ոչ ոք չի նկատի, որ դու հոգով ու սրտով քո գործը չես անում։ Նույնն էլ «Հայֆիլմի» ղեկավարն է, նույնն էլ կինոկենտրոնի ղեկավարն է ու այդպես են գործում դեռ շատ-շատ ղեկավարներ, կառավարիչներ ու տնօրեններ։ Բոլոր նոր պաշտոնյաները այս ամենը պետք է հաշվի առնեն և հիշեն նախորդների դառը ու տապալված փորձը։ Չհարմարվել, անհրաժեշտության դեպքում կադրային ջարդ իրականացնել, լինել մշտապես ոգևորված ու նախաձեռնող հակառակ դեպքում «կաբինետային չինովնիկ» դառնալու ճանապարհի կանգառը երկար սպասեցնել չի տա։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նոր նախարարին պարոն Արայիկ Հարությունյանին և նրա տեղակալներին պարոն Արա Խզմալյանին և տիկին Նարինե Թուխիկյանին շուտով փոխանցելու ենք մեր «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ծրագրերը։ Մենք մնում ենք մեր տեղում և շարունակելու ենք մեր գործը։ Այո՛ գուցե մենք էնտուզիաստ ենք, բայց երբեք տարերքի մեջ չենք ընկել և չենք ընկնլու։ Մեր նպատակն է «Հայֆիլմը» դարձնելով ազգային բրենդ, կամաց-կամաց իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք հեղինակություն կարող են բերել մեր երկրին, հայ կինոյին և մեր պետականությանը։ «Հայֆիլմը» և հայ կինոն ազգային արժեքներ են և մեր սերունդը պարտավոր է նրան երկրորդ կյանք տալ և վերածնել։ Հայ կինոյի վերածնունդը մեր ձեռքերում է, մնում է այդ ձեռքերը ուրիշները չկեղտոտեն և կինոյի ոլորտից շատ հեռու մարդիկ չխանգարեն։ Աստված բոլորիս հետ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, Ռեժիսոր Հայկ Բաբայան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր