Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Արման Բաբաջանյանը դիմում է նախկիններին մերժող, հեղափոխական օրակարգը պաշտպանող ոչիշխանական ուժերին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ու մեր հասարակության համար ստեղծել է որակապես նոր պետություն, իրապես ազատ ու ժողովրդավարական երկիր ունենալու բացառիկ, պատմական հնարավորություն: Հեղափոխության հիմքում դրված հիմնական գաղափարը՝ արատավոր անցյալի մերժումը, դարձել է այդ հնարավորության անկյունաքարը: Սակայն նոր Հայաստան ունենալու, նոր պետություն կերտելու ճանապարհը երկար է ու դժվարին: Այն պահանջում է հանրային, քաղաքական, մտավոր ջանքերի կենտրոնացում ու գործադրում:

Այդ շարքում, սակայն, առանցքային են քաղաքական համակարգին վերաբերող փոփոխությունները, որոնց սպասումը թևածում է օդում: Հեղափոխությունից հետո առավելապես օբյեկտիվ, մասամբ սուբյեկտիվ պատճառներով քաղաքական դաշտը տարանջատվել է պայմանական սևերի ու սպիտակների, նորերի ու նախկինների, հեղափոխականների ու ռևանշիստների միջև: Հետհեղափոխական օրինաչափություն լինելով հանդերձ՝ այդ իրողությունը էապես խոչընդոտում է քաղաքական համակարգի զարգացմանը, առողջ քաղաքական մրցակցությանն ու մրցակցային քաղաքականությանը:

Քաղաքական դաշտի այդ տարանջատվածությունն իրականում գոյացրել է բավական մեծ վակուում՝ հեղափոխականների ու ռևանշիստների միջև: Այդ տարածությունը, բավական մեծ քաղաքական տարածությունը մեր այն քաղաքացիների քաղաքական նախընտրությունների տարածությունն է, ովքեր անվերապահորեն մերժում են անցյալը, ովքեր հավատում են հեղափոխության գաղափարին ու դրա ընթացքի անկասելիությանը՝ միևնույն ժամանակ վերապահումներ ու անհամաձայնություններ ունենալով հետհեղափոխական քայլերի, գործողությունների ու ծրագրերի հետ: Քաղաքացիների այդ բավական հոծ զանգվածն է, որ մինչև այսօր ու ապագայում էլ բարձր է պահելու հեղափոխության գաղափարի արժեքն ու վարկանիշը՝ միևնույն ժամանակ խնդիրներ տեսնելով դրա ընթացքի հետ: Քաղաքական դաշտի այդ վակուումը, այդ տարածությունը անհրաժեշտաբար պետք է լցվի նոր գաղափարներով, նոր ծրագրերով ու ռազմավարություններով՝ հեղափոխությունը պաշտպանելու, սակայն հեղափոխության ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակադրումով:

Այս բոլոր գործոնների համադրմամբ ու քաղաքական դաշտում առաջացած այդ բացը լրացնելու հրամայականով անհրաժեշտ է նախաձեռնել հեղափոխությանը հավատացող, հեղափոխությունը պաշտպանող, բայց միևնույն ժամանակ առողջ մտահոգություններ ունեցող քաղաքացիների, հանրային միավորների, քաղաքական և քաղաքացիական ուժերի ներկայացուցիչների հավաք՝ միասին քննարկելու մեր անելիքներն ու ապագայի ծրագրերը: Հավաքը չի հետապնդելու որևէ կուսակցական, հատվածային շահ։

Հավաքի անցկացման վայրի, ժամի մասին՝ հաջորդիվ:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/2879283522102356/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում