211652_close_icon
views-count49167 դիտում article-date 21:21 31-01-2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանությունում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրաւգրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Տիգրան Գրիգորյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական Արմավիրի բաժանմունքի պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Արման Դավթյանը նշանակվել է ՃՈ հաշվառման քննական Վանաձորի բաժանմունքի պետ՝ ազատվելով Կոտայքի բաժանմունքի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Սարգսյանը նշանակվել է ՃՈ հաշվառման քննական Կոտայքի բաժանմունքի պետ: [b]Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետ Տիգրան Գրիգորյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0435950001548955329718697.jpg[/img]

Նմանատիպ նյութեր