Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել վարքագծից. Թևան Պողոսյանը 6 ամիս կգլխավորի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը

ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նախօրեին ընտրվեց ՀՀ ՔՀԿ-ների կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ: Հուլիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը և այնուհետև կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրվել են Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր անդամներ և նախագահ:

«Առաջին լրատվական»-ը Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ որո՞նք են լինելու իր առաջնահերթությունները՝ հաշվի առնելով, որ Հայաստանում այլևս ոչ ոք չի հավատում կոռուպցիայի դեմ պայքարին և դրա համար ստեղծված կառույցներին ու կազմակերպություններին: «Խորհուրդը դեռ ժամանակ առաջ նախաձեռնել է 5 ուղղություններով աշխատանք, ունի հաստատված ուղղություններ, ուղենիշներ, և պարզապես կատարած աշխատանքը շարունակվելու է: Բացի այդ, արդեն նոր օրենսդրական փաթեթներ են մշակվել՝ կապված ազդարարի, կանխարգելման ինստիտուտների հետ: Հիմա մեր հանձնաժողովը սրա հետ կապված մոնիթորինգ է անում, թե ինչ է պետք անել»,- ասաց Պողոսյանը:

Նախկին պատգամավորը համակարծիք է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ խոր անվստահության մթնոլորտ կա: Այդ անվստահությունը վերաբերում է նաև մյուս ոլորտներին: «Բայց մարդիկ ե՞րբ են վստահություն ձեռք բերում՝ երբ տեսնում են իրական արդյունքներ: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում անվստահություն կա, քանի որ իրական արդյունք չեն տեսել: Հիմա պետք է փորձենք, որ թեկուզ փոքր քայլերով, բայց հասնենք նպատակին: Այլ պարագայում մենք ունենալու ենք միշտ նույն վիճակը: Միշտ բոլորը խոսելու են կոռուպցիայից, միշտ անվստահության մթնոլորտ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Պետք է տեսլական ունենալ, փոքրիկ քայլերով, բայց պետք է հաջողություններ գրանցել: Պետք է ճիշտ մոնիթորինգ անել, ճիշտ վերահսկողություն սահմանել, ճիշտ օրենսդրություն մշակել, որ կարողանանք գործադիրին և օրենսդիրին այդ նույն ուղղությամբ տանել, որ մեր պայքարը արդյունք տա»,- ասաց Պողոսյանը:

Մեր դիտարկմանը, թե հակակոռուպցիոն բոլոր կառույցների ղեկավարները նշում են, որ կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար միայն քաղաքական կամք է պետք, հակառակ պարագայում երբեք ոչինչ չի ստացվի, Պողոսյանն արձագանքեց. «Այո, այդպես է: Ես քաղաքական կամք տեսնում եմ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խոսելու հարցում, բայց կոռուպցիան վերացնելու ուղղությամբ քաղաքական կամք առայժմ չկա: Բայց մի բան պետք է հասկանանք: Ամեն ինչ սկսվում է  առաջին քայլից: Առաջին քայլը կիսատ արվեց: Կարելի էր ավելի լավ անել: Բայց մենք հիմա այդ կիսատ քայլը շարունակելով՝ պետք է առաջ գնանք: Իսկ հաջորդ քայլը խոսքից գործի անցնելն է: Հույսներս դնենք մարդկանց կարծիքների վրա՝ ոչ մի տեղ չենք հասնի:

Պետք է գիտակցենք, որ պայքարին զուգահեռ հանրությունը ինքը պետք է վերափոխվի և ունենա զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Երբ խոսք է գնում կոռուպցիայի մասին, ցանկացածս պետք է գիտակցենք, որ մեր քայլերով, մեր սխալ վարքով գողանում ենք մեր երեխայի, թոռնիկի ապագան: Չպետք է մեզանից զատենք այդ պայքարը: Ամեն մարդ՝ բանվորը, քաղաքական գործիչը իրենց տեղում պետք է պայքարեն և այդ պայքարը պետք է սկսեն իրենց վարքագծից: Հակառակ դեպքում օրենքներ կմշակենք, օրենքներ կփոխենք, կխոսենք քաղաքական կամքից, բայց կունենանք զրո արդյունք և օրենքի զրո կիրարկում»,- եզրափակեց Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում