211652_close_icon
views-count366 դիտում article-date 15:50 04-10-2022

ՀՀ ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայից

Բրյուսել այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: 

ՀՀ ԱԽ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն:

Նմանատիպ նյութեր