Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սու-30ՍՄ կործանիչներն արդեն Հայաստանում են․ ՀՀ ԶՈՒ-ն կարող է օդային գերիշխանության հասնել հակառակորդի նկատմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ հայկական բանակը համալրած Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները տարվա մեր գլխավոր ձեռքբերումն են։

Նախորդ շաբաթվանից սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվ քննարկումներ էին ընթանում ՀՀ Զինված ուժերին ռուսական արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների մատակարարման հարցի շուրջ։ Համացանցում տարածվել էին այն կործանիչ ինքնաթիռների լուսանկարները, որոնք շուտով պիտի ժամանեին Հայաստան։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ամիսներ առաջ ասել էր, որ դրանք մեր երկրում կլինեն այս տարեվերջին-հաջորդ տարվա սկզբին։

Եվ ահա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանի կողմից գնված գերժամանակակից մարտական ինքնաթիռներն արդեն Հայաստանում են։ ՀՀ ԶՈՒ-ն համալրած կործանիչները ներկայացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ միասին գնացել էր Գյումրի՝ հետևելու կործանիչների ցուցադրական թռիչքներին։ Վարչապետն ասել է, որ դրանք այս տարվա մեր գլխավոր ձեռքբերումն են։

Սու-30ՍՄ-ները, հիշեցնենք, «4+» սերնդի ռուսական արտադրության, ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռներ են, որոնց գնման շուրջ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչությունների միջև կայացված պայմանավորվածության մասին հայտնի էր վաղուց։ Կողմերը գործարքը ստորագրել են 2019 թ․ հունվարին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ պայմանագրի «նախնական փուլում» Հայաստանին կմատակարարվի 4 (չորս) միավոր կործանիչ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի ցանկությունն այս չորսով չի բավարարվելու։ Այլ խոսքերով՝ հետագայում դրանց թիվը կարող է ավելանալ։ Հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը ասել էր, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը կուզենար ձեռք բերել մարտական ինքնաթիռների մեկ էսկադրիլիա, այսինքն՝ 12 միավոր կործանիչ։

Հայաստանին պատկանող Սու-30-ների վերջին լուսանկարները, որոնք իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը, արվել էին Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» օդանավակայանում։ Կործանիչների վրա երևում է «Հայաստան» գրությունը:

Ընդհանուր առմամբ, իհարկե, թե՛ ՀՀ ՊՆ-ն և թե՛ փորձագետների մեծ մասը ճիշտ քայլ են համարում կործանիչների ձեռքբերումը։ Կործանիչ ավիացիա ունենալու կարևորության մասին դեռևս 2019 թ․ փետրվարին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ հայկական բանակի պաշտպանական քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների՝ պաշտպանողական մարտավարությունից հարձակողական մարտավարության անցնելու համատեքստում, խոսել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ ընդամենը երկու օդաչու Սու-30ՍՄ կործանիչով կարող են մարտական առաջադրանք իրականացնել հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա և դա անել հազարավոր զինծառայողների փոխարեն։

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերումը չափազանց կարևոր է Հայաստանի ընդհանուր անվտանգության ապահովման համար, քանի որ այն թույլ կտա վերացնել Ադրբեջանի մենաշնորհային դիրքերը մարտական ավիացիայի ոլորտում և ապահովել որակական հավասարակշռություն։

Անշուշտ, ժամանակակից կործանիչների ձեռքբերումն ամեն դեպքում լավ լուր է Հայաստանի համար։ Բայց այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք։ Ինչպես և սպասվում էր՝ Ադրբեջանի արձագանքը շատ չուշացավ։ Մոսկովյան «Վեդոմոստի» պարբերականը, հղում անելով ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններում ունեցած իր աղբյուրներին, գրել է, թե Ադրբեջանն էլ հետաքրքրված է 5-րդ սերնդի Սու-57 կործանիչներով։ Ռուսական թերթը գրում է, թե այս հարցի շուրջ բանակցային գործընթաց սկսելուն «կանաչ լույս» է տրվել ամենաբարձր քաղաքական մակարդակով։ Խոսքը ս․թ․ հոկտեմբերի 3-ին Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպման մասին է, որի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։ Որքանո՞վ են հավաստի «Վեդոմոստիի» աղբյուրների տրամադրած տեղեկությունները, և որքանո՞վ է ռուսական պարբերականը ճիշտ ներկայացնում հարցի էությունը, այլ խոսքերով՝ Բաքուն իսկապե՞ս ցանկանում է, որպես պատասխան հայկական կողմին, ձեռք բերել ռուսական արտադրության նորագույն կործանիչներ, թե՞ ռուսներն են իրենց ավանդական քաղաքականության համաձայն, մի կողմին զենք տրամադրելով՝ մյուս կողմին հրահրում էլ ավելի ժամանակակից ու ավելի թանկարժեք ինքնաթիռներ գնել՝ առայժմ պարզ չէ։

https://cdn2.img.armeniasputnik.am/images//1597/32/15973259.jpg?fbclid=IwAR2tGWN0Te7AQKk0nZXmSqRm5AqkEbLb9UfMqaCVs2RfOqeTm0U-b6G1_ro

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի թղթակից, ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը։

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Հարցազրույցն արվել է նախքան կործանիչների ժամանումը Հայաստան։

– Պարոն Ներսիսյան, տեղեկություն կա՞ այն մասին՝ Սու-30 կործանիչները Հայաստան հասե՞լ են, թե՞ ոչ, կամ դա որքանո՞վ է էական այս պահին։

– Ես այսպես կասեի՝ դրանք ճանապարհին են դեպի Հայաստան։ Պաշտոնական ինֆորմացիա չկա՝ Հայաստանո՞ւմ են արդեն, թե՞ ոչ, բայց վատագույն դեպքում մոտ ժամանակներում այդ ինքնաթիռները լինելու են այստեղ։ Դա այդքան էլ կարևոր չէ․ Սու-30-ների ժամանումը Հայաստան կա՛մ արդեն եղել է, կա՛մ էլ շուտով լինելու է։

– Այսինքն՝ կա՛մ մինչև այս տարեվերջ, կա՛մ հաջորդ տարվա սկզբին՝ ինչպես պաշտպանության նախարարն էր ասել։

– Ամենաուշը՝ մինչև հունվարի վերջ։

– Խոսքը չորս միավորի մասի՞ն է։

– Այո, չորս միավորի։

– Բայց, կարծեմ, հետագայում դրանց թիվն ավելացնելու մտադրություն կա։

– Այո, ըստ պլանների՝ դրանց թիվը պիտի 12 միավոր լինի։

– Կործանիչ ինքնաթիռների ձեռքբերումը որքանո՞վ է կարևոր մեր բանակի համար։

– Կարող ենք ասել, որ դրանց ձեռքբերումով, ըստ էության, կստեղծվի նոր զորատեսակ կամ առնվազն հայկական կործանիչ ավիացիա, որովհետև նախկինում նման կարգի ինքնաթիռներ ՀՀ ԶՈՒ-ն չի ունեցել։ Սա այդքան էլ հեշտ առաջադրանք չէ, բայց, ի վերջո, նոր կործանիչների ձեռքբերումով լուրջ հնարավորություններ կստեղծվեն ինչպես երկրի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) ամրապնդելու, այնպես էլ հակառակորդի օդային տարածքում գերիշխանության հասնելու համար։ Բացի դրանից՝, այս ինքնաթիռները, որոնք բազմաֆունկցիոնալ են, կարող են հաջողությամբ պայքարել ինչպես հակառակորդի ՀՕՊ համակարգերի դեմ երկար հեռավորությունների վրա, այնպես էլ գերճշգրիտ հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին։

– Իսկ որքանո՞վ եք հավաստի համարում «Վեդոմոստիի» այն տեղեկությունը, որ Ադրբեջանն ուզում է Սու-57 ինքնաթիռներ գնել Ռուսաստանից։ Ընդհանրապես իրատեսակա՞ն է, որ Ռուսաստանը այս մոդելի կործանիչներ վաճառի որևէ երկրի։ Ադրբեջանը սրանով պարզապես արձագանքո՞ւմ է հայկական կողմի քայլին։

– Սկզբունքորեն Ռուսաստանը կարող է վաճառել, բայց խնդիրն այն է, որ այս մոդելի ինքնաթիռները դեռևս դժվար է անվանել պատրաստի։ Այսինքն՝ ես չեմ հավատում, որ մոտակա 3-5 տարիներին հնարավոր կլինի այն մատակարարել որևէ պետության։ Ասվածի հաստատումն այսօրվա պատահարն է։ Հավանաբար կարդացել եք այն լուրը, որ այս մոդելի առաջին սերիական նմուշը, որը փորձարկում էր անցնում նախքան ՌԴ Զինված ուժերին փոխանցելը, վթարի է ենթարկվել Խաբարովսկում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Սու-57-ը վատ ինքնաթիռ է, բայց փաստը մնում է փաստ, որ դեռ մի քանի տարի հարկավոր է աշխատել դրա վրա։

Շատ հնարավոր է, որ Ադրբեջանը փորձել է ուղղակի տեղեկատվական առումով արձագանքել, այսինքն՝ հարցում է ուղարկել «Ռոսօբորոնէքսպորտին», հետո դրա հիման վրա ինֆորմացիայի արտահոսք է կազմակերպել մամուլում, որպեսզի փոքր-ինչ մեղմի իր բնակչության դժգոհությունը այն բանից, որ Հայաստանն ինչ-որ հարցում առաջ է անցել Ադրբեջանից։ Իսկ ընդհանրապես համոզված եմ, որ Ադրբեջանն իսկապես կփորձի անպայման որևէ տեսակի կործանիչներ գնել, որպեսզի պատասխանի Հայաստանին։ Եթե կարողանա համոզել Մոսկվային վաճառել, օրինակ, Սու-35-ներ, ապա հնարավոր է, որ հենց Ռուսաստանից ձեռք բերի։ Իսկ եթե չստացվի՝ ամենայն հավանականությամբ կվերադառնա չինա-պակիստանյան JF-17 կործանիչների ձեռքբերման տարբերակին։

– Ուշագրավ է, որ Թուրքիան էլ է ուզում Ռուսաստանից գնել Սու-35 կործանիչներ։ S-400-ների հետ կապված հայտնի պատմությունից հետո Թուրքիայի արտգործնախարար Մ․ Չավուշօղլուն սպառնացել էր, թե Միացյալ Նահանգները մերժի իրենց F-35-ների հարցում՝ իրենք կդիմեն Ռուսաստանին համանման Սու-35 կործանիչներ ձեռք բերելու համար։

– Այո, նման բան եղել է։ Իհարկե, փաստ չէ, որ դա անպայման տեղի կունենա, բայց ամեն դեպքում նման խոսակցություններ եղել են։ Իրականում Սու-30-ը և Սու-35-ը իրար շատ նման են։ Սու-30-ը երկտեղանի է, որոշ պարամետրերով, օրինակ՝ շարժիչով, էլեկտրոնիկայով ավելի պարզ է, բայց ընդհանուր առմամբ այն Սու-27-ի ավելի կատարելագործված տեսակն է և լավ է նաև այն առումով, որ դրանից արտադրվել է հսկայական քանակով, ու այն չունի «մանկական հիվանդություններ», թերամշակումներ և գին-որակ հարաբերակցության առումով ռուսական ամենաօպտիմալ կործանիչն է։ Պատահական չէ, որ Սու-30-ը ամենահայտնի, ամենապոպուլյար ռուսական կործանիչն է համաշխարհային շուկայում։

– Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն էլ հայտարարել է, թե Սու-57-ները գրեթե բոլոր պարամետրերով զիջում են ամերիկյան կործանիչներին։ Ի՞նչ տարբերություն կա ոչ միայն Սու-30-ների ու Սու-57-ների, այլև Սու-57-ների և ամերիկյան F-35 կործանիչների միջև։

– Սու-57-ը 5-րդ սերնդի կործանիչ է, իսկ Սու-30ՍՄ-ը, որից գնել է Հայաստանը, այսպես ասած՝ «4+» սերնդի ներկայացուցիչ է համարվում։ Որոշ պարամետրերով այն մոտենում է 5-րդ սերնդին, բայց ոչ բոլոր չափանիշներն են ապահովված։ Սու-57-ն, օրինակ, ուժեղացված ռադիոտեղորոշիչ տեսանելիություն ունի, նաև էլեկտրոնիկան է ավելի ժամանակակից։ Նա կարող է թռչել գերձայնային արագությամբ՝ առանց ֆորսաժ օգտագործելու։ Այսինքն՝ այն կարող է մշտապես թռչել գերձայնային արագությամբ։ Երբ ֆորսաժն է միացվում՝ կործանիչը հսկայական քանակությամբ վառելիք է ծախսում։ Դա մարտական ռեժիմ է, այն սովորական թռիչքի ժամանակ չեն օգտագործում։

Ինչ վերաբերում է F-35-ի և Սու-57-ի համեմատությանը, ապա շատ դժվար է համեմատել։ Սրանք մի քիչ տարբեր կարգերի մեքենաներ են։ F-35-ը թեթև, մեկ շարժիչ ունեցող կործանիչ է, իսկ Սու-57-ն ավելի շուտ պետք է համեմատել F-22-ի հետ, որը ևս ամերիկյան արտադրության է։ F-22-ն արդեն պատրաստի ինքնաթիռ է, որը կա սպառազինության մեջ մոտ 150 միավորի քանակով։ Իսկ Սու-57-ը դեռ նոր-նոր են սկսում արտադրել, և առայժմ վաղ է այն համեմատել F-22-ի հետ։ Իսկ F-35-ն, ի միջի այլոց, նույնպես բավական խնդրահարույց ինքնաթիռ է, և պետք է տեսնել՝ ինչո՞վ կավարտվի այդ պատմությունը Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև, և որքանո՞վ լավ իրենց կդրսևորեն այդ մեքենաները։

– Եթե մեր ներուժը համեմատենք Ադրբեջանի ներուժի հետ, և եթե այս պահին Ադրբեջանն ինչ-որ առավելություն ունի օդում, ապա ունե՞նք արդյոք հեռանկար հավասարակշռության հասնելու ռազմաօդային ուժերի ոլորտում։

– Եթե մենք ձեռք բերենք 12 մեքենա, և այդ ընթացքում Ադրբեջանն էլ ժամանակակից կործանիչներ չգնի, ապա այդ դեպքում, ես կասեի, առավելությունն ինչ-որ իմաստով մեր կողմը կլինի։ Իհարկե, Ադրբեջանը մեծ քանակությամբ Սու-25 գրոհիչներ ունի, ինչպես նաև՝ ՄիԳ-29-ների մեկ էսկադրիլիա, բայց գրոհիչները, ինչքան էլ շատ լինեն, ամեն դեպքում չեն կարող դիմագրավել կործանիչներին, դրանք բավական հեշտ թիրախ են կործանիչների համար։ Իսկ ՄիԳ-29-ի տեխնիկական բնութագիրը, ռադիոտեղորոշիչ կայանի հնարավորություններն այնքան էլ թույլ չեն տալիս արդյունավետորեն պայքարելու Սու-30-ների դեմ։ Ավելի ժամանակակից հրթիռներ ու ռադիոտեղորոշիչ կայան ունեցող Սու-30-ը կարող է հայտնաբերել ու գնդակոծել ՄիԳ-29-ը նախքան վերջինիս կողմից Սու-30-ին նկատելը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում