Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Սերժ Սարգսյանը հեռանալով՝ ևս մեկ «ՕԵԿ Արթուր Բաղդասարյան» թողեց դաշտում՝ դա «Լուսավոր Հայաստանն» է՝ Մարուքյանի գլխավորությամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

– Պարո՛ն Սիմոնյան, այս օրերին ամենաշատ հնչող հարցադրումը հետևյալն է. ինչո՞ւ Սահմանադրական դատարանի հարցը չլուծվեց հեղափոխության պիկին. չէ՞ որ հեղափոխությունը շատերը բնորոշում են որպես ինքնին յուրօրինակ հանրաքվե, դրանից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ևս այդ համատեքստում են բնորոշվում: Ինչո՞ւ առաջացավ, այսպես ասած, երրորդ հանրաքվեի գնալու տարբերակը:

– Հեղափոխությունը, որը տեղի ունեցավ ՀՀ-ում, յուրահատուկ և աննախադեպ էր: Կարևոր և մտահոգիչ հարց էր Հայաստանը ցնցումների չտանելը և նաև քաղաքական իրավիճակը հնարավորինս անցնցում պահելը, որովհետև մեծ նվաճում էր սիրո և համերաշխության տրամաբանությունը, որը թույլ չտվեց, որ որևիցե զոհ ունենանք կամ որևէ մարդ տուժի: Այդ տրամաբանությունից ելնելով՝ մենք դրական մոտեցում ցուցաբերեցինք ՀՀ բոլոր քաղաքացիներին և ասացինք, որ կա հնարավորություն ՀՀ-ն դարձնելու նորմալ երկիր, որը մարդու համար է և օրենքի համար է: Եվ այդ հնարավորությունից, ցավոք, ոչ բոլորն օգտվեցին, ինչպես նաև ի հայտ եկավ մի իրավիճակ, որ կան կոնկրետ կասկածներ, ինչպես նաև կոնկրետ գործ և դեպք, որ ունենք ՍԴ դատավորներ, որոնք նշանակված են 30 տարով, նշանակված են տարբեր խախտումներով: Հրայր Թովմասյանը փաստացի քաղաքական գործիչ է, որը սպասարկում է նախկին իշխանության շահերը, և նա դա ապացուցում է իր հարցազրույցներում:

– Կա՞ հանրաքվեի հետ կապված արտաքին ռիսկ, եթե այո, ապա դրանք չեզոքացնելու ուղղությամբ ի՞նչ գործընթացներ են նախատեսվում:

– Ընդհանուր առմամբ՝ մենք ականջալուր ենք և հետևում ենք դրսի մեր գործընկերներին, քննարկում ենք, աշխատում ենք իրենց հետ, բայց երբ Հայաստանի Հանրապետության իշխանության կողքին կանգնած է ժողովուրդը, և երբ ժողովուրդն է որոշում կայացնում, արտաքին ռիսկի մասին խոսք լինել չի կարող, որովհետև այդ պարագայում Հայաստանի Հանրապետության ժողովրդի կարծիքը և որոշումը պարտադիր է և հասկանալի է միջազգային գործընկերներին և բոլոր կողմերին…

– Կարծում եմ՝ ծանոթ եք Եվրոպական ժողովրդական կուսակցության արձագանքին, որը տարբեր շրջանակների գնահատմամբ՝ բավականին կոշտ է. մասնավորապես ՀՀ իշխանություններին կոչ են անում շտապ դիմել Վենետիկի հանձնաժողովին և դիտարկել նրա կարծիքը:

– ՀՀ իշխանությունը քննարկում է այդ առաջարկը, բայց եկեք հիշեցնենք, որ դա այն կուսակցության, այն «ընտանիքի» հայտարարությունն է, որին անդամակցում է ՀՀԿ-ն, և որտեղ ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը: Կրկին ուզում եմ բարձրաձայնել, որ ՀՀ-ում գործող տարբեր նախկին քաղաքական գործիչներ վազում են՝ տարբեր դռներ թակելով, սկզբից Ռուսաստանի դռներն էին թակում, հիմա էլ վազում են եվրոպական երկրներ, թակում են տարբեր գրասենյակների դռներ և ներկայացնում իբրև թե այստեղ վատ է ամեն ինչ, նրանք բաց են թողնում այն փաստը, որ իրենք զրկվել են իշխանությունից, որ ՀՀ ժողովուրդը հոգնել ու զզվել է իրենցից, վերջնականապես մերժել է իրենց, և պատմում են այն բաների մասին, որոնք, ըստ իրենց, ՀՀ-ում վտանգ են սպառնում ժողովրդավարությանը՝ մոռանալով, որ ՀՀ-ն ժողովրդավարության առումով կտրուկ և մեծ քայլերով առաջ է գնացել, ինչի մասին նշված է նաև եվրոպական և տարբեր այլ երկրների զեկույցներում:

Ամեն դեպքում այդ մասով խորհրդարանական, թեկուզ դիվանագիտության մակարդակով աշխատանք տարվո՞ւմ է:

– Եթե խոսում ենք դիվանագիտության մասին, այո, աշխատանք տարվում է, իսկ եթե խոսում ենք ժողովրդական, մարդկանց հասկանալի, ավելի պարզ լեզվով, ապա կարող եմ ասել, որ ինձ համար շատ ավելի կարևոր է իմ քաղաքացիների կարծիքը, որից հետո նոր ականջալուր կլինեմ մյուսների կարծիքներին:

– Այս օրերին նաև քննարկվում է այն հարցը, թե ովքեր են ձևավորելու «ոչ»-ի ճամբարը, և խորհդարանական լսումների ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ նման նախաձեռնությամբ հանդես է գալու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ Սահմանադրական հանրաքվեի որոշումը բողոքարկելու համար համապատասան թվով ձայներ չունեն: Մարուքյանը նաև ասաց, որ չեն պատրաստվում ձևավորել «ոչ»-ի ճակատ: Նա նաև մի քանի դիտարկումներ արեց՝ մասնավորապես նշելով. «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսում չպետք է լինի հակառակ ճամբար։ Այսինքն` պետք է լինի միայն «այո»-ի ճամբար, քանի որ իշխանությանը պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն անեն, որպեսզի իշխանությունը ոչնչացնի նրանց»:

– Ձեր մեջբերումը փաստացի նշանակում է, որ պարոն Մարուքյանը և «Լուսավոր Հայաստանը» առաջարկում են և կոչ են անում սաբոտաժի ենթարկել ամենաժողովրդավար պրոցեսներից մեկը՝ հանրաքվեն: Գիտեք, ես, օրինակ, չեմ սիրում Իոսիֆ Ստալինի կերպարը նաև այն բանի համար, որ անգամ մահից հետո նա պատճառ հանդիսացավ շատ մարդկանց ճակատագրերի խեղաթյուրման: Այսօր Սերժ Սարգսյանը, շատ ակտիվ չլինելով քաղաքական դաշտում, տարբեր քաղաքական ուժերի մահվան պատճառ է հանդիսանում: Դրա վառ ապացույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է և Էդմոն Մարուքյանը: Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը հեռանալով՝ քաղաքական իմաստով ևս մեկ «ՕԵԿ» և ևս մեկ «Արթուր Բաղդասարյան» թողեց դաշտում, և այդ դերը, ցավոք, բաժին է հասել «Լուսավոր Հայաստանին» և Էդմոն Մարուքյանին: Կարծում եմ, նա դեռ չի գիտակցել դա, բայց կարող ենք ֆիքսել, որ երրորդ ճանապարհը պարոն Մարուքյանին բերեց քաղաքական մահվան:

– Կարո՞ղ ենք նշել, որ Սահմանադրական դատարանը մեր իրականության մեջ եղել է այն կառույցը, որը քաղաքացու մեջ կոտրել է հույսը և տարբեր խնդրահարույց իրավիճակներում միշտ իր որոշումներով ցույց է տվել այդ երրորդ՝ հանրաքվեի ճանապարհը…

– Մենք երբ որ ասում էինք՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին», նկատի չունեինք միայն Ս. Սարգսյանի անձը, դա նշանակում էր մերժել կոռուպցիան, ամենաթողությունը, փայ մտնելը և այլն: Այսօր մենք քայլ ենք անում և մերժում ենք այս Սահմանադրական դատարանը՝ դրանով մերժելով նախկին համակարգի բեկորները, որոնք այսօր նյարդայնացնում են, զայրացնում, ատելության մթնոլորտ են առաջացնում, ծուղակների առաջ են կանգնեցնում և խոչընդոտում են առաջ գնալ, զարգանալ… Հանրաքվով քաղաքացիներին հնարավորություն է տրվում, առանց փողոց դուրս գալու, վերջնական փուլով բոլորին լցնել մի զամբյուղի մեջ, մեկընդմիշտ մոռանալ հնի մասին և անցնել առաջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում