Էրդողան. Աֆրինից հետո Մանբիջն է լինելու

Էրդողան. Աֆրինից հետո Մանբիջն է լինելու

PanARMENIAN.Net - Թուրքիան կընդլայնի ռազմական գործողությունը Սիրիայի հետ սահմանին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելով՝ մենք կանխեցինք տարբեր ուժերի խաղերը, որոնք իրենց ծրագրերն էին ուզում իրականացնել մեր տարածաշրջանում: Մանբիջից սկսած Սիրիայի հետ մեր սահմանի ամբողջ երկայնքով մենք ամբողջությամբ կմաքրենք մեր տարածաշրջանն ահաբեկիչներից, կապահովենք ձեր անվտանգությունը»,-ասել է Էրդողանն Անկարայում՝ ելույթ ունենալով տեղական կառավարման մարմինների ղեկավարների առջև, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, Թուրքիայի և սիրիական ընդդիմության կորուստներն Աֆրինում 7-8 հոգի են եղել, միչդեռ հակառակորդը կորցրել է 268 մարտիկ:

Մինչդեռ քրդերի ինքնապաշտպանական ուժերը, որոնք դիմակայում են թուրքական բանակին, հայտնում են 200 թուրք զինծառայողի և թուրքամետ գրոհայինի մահվան մասին:

Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:

Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---