1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը ներկայացվել է Փարիզի B2B ձևաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը ներկայացվել է Փարիզի B2B ձևաչափի ամենախոշոր զբոսաշրջային 
ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերի 1-ից 4-ը  Հայաստանը ներկայացվել է Փարիզի IFTM Top Resa 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական պետական տաղավարով` 14 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 1979 թվականից ի վեր անցկացվող այս ցուցահանդեսը Ֆրանսիայի` B2B ձևաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցել են ոլորտի ավելի քան 34 000 մասնագետներ, այդ թվում` օդանավակայանների, ավիաընկերությունների, հյուրանոցների, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսի ընթացքում զբոսաշրջային ընկերությունները մի քանի տասնյակ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել գործընկերների հետ` գործարար կապերի ամրապնդման և պայմանագրերի կնքման նպատակով։

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել մի շարք հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչերի և բլոգերների հետ: Քննարկվել են վերջիններիս մասնակցությամբ դեպի Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպման միջոցով Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության ճանաչելիության բարձրացման ձևաչափերը: Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին պայամանավորվածություններ 2020 թվականին իրականացնել  մի շարք հայտնի լրատվական ընկերությունների և մի քանի հարյուր հազար հետևորդ ունեցող բլոգերների ճանաչողական այցեր Հայաստան։

Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը նպաստում է մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը և օգնում ոլորտի մասանվոր ընկերություններին նոր գործարար կապերի ձևավորման համար: Ցուցահանդեսներին մասնակցության ընդհանուր վճարը  սուբսիդավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում։ Այս տարի նախատեսվում է նաև ապահովել Հայաստանի ներկայացվածությունը Սինգապուրում և Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]