ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր ուժերը հանել Սիրիայի հյուսիսից, որտեղ շուտով Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն սկսել քրդերի դեմ: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Դիվանագետի խոսքով՝ Թրամփը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Անկարայի կողմից նոր գործողություն սկսելու վերաբերյալ լուրից հետո և հայտարարել է ԱՄՆ-ի ուժերը նախատեսված տարածքներից դուրս բերելու մտադրության մասին: