Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եթե փորձեն առաջ բերել «տարածքներ՝ հանուն խաղաղության» եզրույթը, ապա մեր ժողովուրդն արագորեն ձեռք կբերի պատերազմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

– Պարոն Բադասյան, Դավիթ Շահնազարյանը նորից խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրից և հայտարարել է, որ  ՀՀ իշխանությունը բանակցում է «տարածքներ՝ խոստումների դիմաց» բանաձևով։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ նպատակ է հետապնդում Շահնազարյանը այսպիսի հայտարարություն անելով, և ընդհանրապես՝ Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Ես չեմ ուզում անձնավորել և կոնկրետ մարդու ասածին անդրադառնալ։ Այստեղ կարևորը մեկ այլ բան է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները դեռևս արդարացնելու մասին չեն խոսել, բացի այն, որ լռելյայն ընդունել են և  չեն հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից։ Հիմա դեռ ժամանակ կա, դեռ պետք չէ շտապել, ՀՀ նոր իշխանությունները պետք է հասկանան, որ հին իշխանությունները մեր ժողովրդի կողմից մերժվել են հիմնականում մի քանի պատճառներով։ Առաջին ամենակարևոր պատճառը Մադրիդյան սկզբունքների ընդունումն էր և տարածքների հանձնումը, և 2016-ի ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ ժողովուրդն ամբողջությամբ ընդվզեց դրա դեմ։ Իհարկե, կարող ենք ասել, որ, «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզի վրա հույս դնելով, բանակի վրա ոչ մի ներդրում չէին արել մինչև 2016-ի ապրիլը։ Միայն դրանից հետո ժողովրդի ճնշման տակ սկսեցին ներդրումներ անել բանակում, սպառազինության մեջ, առաջնագծում և այլն։ Հին իշխանության հանցագործություններից մեկը, որ ժողովուրդը մերժեց, նաև գազային պայմանագիրն էր և ԵՏՄ անդամակցությունը։ Ընդ որում, հաջորդ տարի ԵՏՄ պայմանագրի հետ կապված ժողովրդի կողմից նոր սրացումներ են լինելու, որովհետև երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաները, նաև շատ այլ ապրանքներ մի քանի անգամ պետք է թանկանան։ Դա լուրջ դժգոհության ալիք է  բարձրացնելու, և նոր իշխանությունները պետք է հետամուտ լինեն այս հարցի լուծմանը։ Սրա հետ կապված է նաև Հայաստանի ինքնիշխանության հարցը, որովհետև հիմա Հայաստանը Ռուսաստանի ճնշման տակ է, և մեր մաքսային եկամուտները պետք է գնան փաստորեն ռուսական բյուջե։ Այնպես չէ, որ Ռուսաստանը Հայաստանի հաշվին պետք է ապրի, բայց հարցն այն է, որ հայ ժողովրդի գրպանից մի քանի հարյուր մլն դոլար պետք է գնա ռուսական բյուջե։ Ես կարևորում եմ այսպիսի հարցերը, որոնք նոր իշխանությունները պետք է որպես մարտահրավեր ընդունեն և իմանան, թե ինչու ենք մերժել նախկիններին։ Հաջորդ պատճառը գազային պայմանագրերն են և տնտեսական լծակները օտարին հանձնելը։ Մասնավորապես, Ռուսաստանին են հանձնվել «Էլեկտրական ցանցերը», գազային ոլորտը, որը յուրաքանչյուր ընտանիքի վրա ծանր ազդեցություն ունի։ Մասնավորապես, գազը, հոսանքը շատ թանկ են, և այնպես է ստացվում, որ մեր ժողովրդին նորմալ ապրելուն խանգարում է մեր տնտեսական լծակները օտարին հանձնելը։ Ռուսաստանը գազը իր բարեկամ Հայաստանի քաղաքացուն վաճառում է 330 դոլարով, իսկ իր թշնամի Ուկրաինային՝ 250 դոլարով։ Դա ինչպե՞ս հասկանալ։ Կամ էլէներգիան մեր իշխանությունները հանձնել են Ռուսաստանին, որի հետևանքով Ռուսաստանը հոսանքը Հայաստանին վաճառում է 49 դրամով, իսկ մեր հարևան Վրաստանին, Իրանին, Թուրքիային՝ 22 դրամով։ Սա չի՞ նշանակում արդյոք հարձակում ՀՀ քաղաքացու գրպանի վրա՝ հօգուտ օտարի։ Սրանք բոլորը տնտեսական հանցագործություններ են, որոնց նոր իշխանությունները պետք է գնահատական տան, բայց դեռ հապաղում են գնահատական տալ։ Կարծում եմ՝ նման հայտարարություններ նման մարդկանց կողմից չեն լինի, եթե այս խնդիրներին կոնկրետ գնահատականներ տրվեն։

– Մի՞թե արտաքին և ներքին քաղաքականության հարցում հստակ տարանջատում չկա նախկին և ներկա իշխանությունների վարած քաղաքականության հարցում։ Մասնավորապես՝ Արցախի հարցում։

– Ժողովրդական լեզվով ասած՝ հին իշխանությունները շատ հանցավոր էին, բայց այս նոր իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ նրանց բերանը լեզու են դնում։ Նոր իշխանությունները քանի դեռ գնահատական չեն տվել հին իշխանությունների վարած կարևոր հանցավոր քաղաքականություններին, հին իշխանությունները պետք է մատնացույց անեն և ասեն՝ եթե այդպես է, մենք էլ էինք անում, էլի, ի՞նչ հեղափոխություն, և ինչպես որ նրանցից շատերը ասում են։ Այսինքն՝ նոր իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, պետք չէ, որ ասեր՝ գիտեք, երբ ես ընդդիմադիր էի, ասում էի, որ ԵԱՏՄ-ն չարիք է, գազային պայմանագրերը անօրեն են, բայց հիմա ես իշխանություն եմ, այլևս նման բան չեմ ասում։ Նա ասաց, որ  շարունակելու է հին իշխանության քաղաքականությունը Ռուսաստանի հետ։ Դե եթե շարունակելու ես  հին իշխանությունների քաղաքականությունը, որը հանցավոր է և դավաճանական, ի՞նչ հեղափոխություն։ «Տարածքներ՝ հանուն խաղաղության» եզրույթը դեռ չի ասվել իշխանության կողմից, բայց ենթադրվում է՝ քանի որ բան չի ասվել, պահպանվելու է հին թեզը։ Ես, առիթից օգտվելով, ուզում եմ ասել իշխանություններին, որ եթե  փորձեն առաջ բերել «տարածքներ՝ հանուն խաղաղության» եզրույթը, ապա մեր ժողովուրդն արագորեն ձեռք կբերի պատերազմ։

– Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի՝ բանակցային սեղանին վերադարձը անհրաժեշտություն է, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից։ Արդյոք սա նորություն չէ՞։

– Այո, բայց սա հստակ չէ և բավարար չէ։ Օրինակ՝ եթե Արցախում այսօր հին ռեժիմի ներկայացուցիչն է, և եթե ասի՝ այո, ընդունում եմ տարածքներ՝ հանուն խաղաղության, Նիկոլ Փաշինյանը պետք է համաձայնի՞ դրան… իհարկե, ոչ։ Դրա համար ինքն ավելի պետք է հստակեցներ, այսինքն՝ հայտարարության մեջ պետք է երևար այն, որ, այո, Արցախը պետք է լինի բանակցող կողմ, և, այո, Հայաստանը պետք է լինի երաշխավոր։ Պետք է պարզ երևար, որ Արցախն ինչ էլ որ բանակցի, պետք է «տարածքներ՝ հանուն խաղաղության»-ը ժխտվի, Մադրիդյան սկզբունքները պետք է ժխտվեն, որի հիմքում պետք է ընկած լինեն փոխվստահությունն ու փոխզիջումը։ Սա է համանախագահների սկզբունքն ի սկզբանե՝ փոխզիջում և փոխվստահություն, բայց Մադրիդյան սկզբունքների մեջ չկա ոչ մի փոխզիջում, կա կապիտուլյացիա։ Եվ փոխվստահության մասին խոսք լինել չի կարող, որովհետև մինչև հիմա ազերիները դիպուկահարներով կրակում և սպառնում էին մեր զինվորների կյանքին, իսկ ապրիլին հարձակվեցին, և մենք զոհեր ունեցանք։ Այսինքն՝ բացակայում են փոխվստահությունը և փոխզիջումը, առկա է միայն կապիտուլյացիան։ Ժամ առաջ պետք է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում