Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Հնչել են կրակոցներ… հետո իմացանք՝ զինված հարձակում է, ՊՊԾ-ն գրավել են…

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա Ծռեր-1»-ի գործով դատական նիստը:

Ամբաստանյալի աթոռին նստած են Ծռերից՝ տասը ՝ Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Մխիթար Ավետիսյան,  Գագիկ Եղիազարյան, Արմեն Բիլյան, Սմբատ Բարսեղյան, Արեգ Կյուրեղյան, Սեդրակ Նազարյան, Էդվարդ Գրիգորյան: Այս տասնյակի մեջ են երկու ամբաստանյալները, ում մեղադրանք է առաջադրված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը:

Դատական նիստի սկզբում հնչեցին հայտարարություններ: Մասնավորապես՝ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հանդես եկավ կանխատեսումով: Այս գործից անջատված երեք մասերով անցնում ու երեք դատարաններում ցուցմունք են տալու նույն տուժողները, նույն վկաները: Հնարավոր չէ, որ մարդը երեք տարբեր տեղերում հանդես գա բացարձակ նույն ցուցմունքով: Փաստաբանը կանխատեսեց, որ մյուս երկու դատարաններում հնչած ցուցմունքների ձայնագրությունները վերցնելու, բերելու և միջնորդելու է, որ դրանք կցվեն այս գործին, հրապարակվեն ու հետազոտվեն. «Դրանք որևէ ձևով կառնչվեն նաև իմ պաշտպանյալին: Հնարավոր չէ, որ մարդը երեք տեղ բացարձակ նույն ցուցմունքները տա, իսկ եթե տա, ուրեմն հետը պարապել են…»:

Նախագահող Մեսրոպ Մակյանը հորդորեց կանխատեսումներ չանել, երբ հասնեն այդ փուլին, լուծում կգտնեն:

Հայտարարությամբ հանդես եկավ Արայիկ Խանդոյանը. «Խնդրում եմ մարդկային ձևով՝ ինձ սարքել եք հոգեկան, չեմ կարում ինձ տիրապետեմ: Խնդրում եմ՝ ինձ չստիպեք ցենզուրայից դուրս գամ: «Ամբաստանյալ» բառը չօգտագործեք: Մենք մեր երկրի պաշտպանն ենք, տերն ենք մեր երկրի, մեր նկատմամբ «ամբաստանյալ» բառը չօգտագործեք, դա ռեժիմի բառն է»:

Դատարանը սկսեց հետազոտել այն գրավոր ապացույցները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում: Գրավոր ապացույցները հրապարակում են մեղադրողները: Ըստ պայմանավորվածության՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին կողմերը հանդես կգան հրապարակված ապացույցների վերաբերյալ հայտարարություններով:

Հրապարակվեց Սմբատ Բարսեղյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը: Փորձարարությունը կատարվել է ՊՊԾ գնդի տարածքում: Փորձարարության մասնակիցները մտել են այնտեղից, որտեղից ՊՊԾ տարածք են մտել Սասնա Ծռերը: Մոտեցել են մեկ հարկանի շենքի: Միջանցքում Սմբատ Բարսեղյանը ցույց է տվել այն   հատվածը, որտեղ կրակոցներ են հնչել: Իրենց դեմ դուրս է եկել մի ոստիկան: Իրենք նախազգուշացրել են, որ չկրակի: Բայց ոստիկանը կրակել ու որովայնի մասում իրեն հրազենային վնասվածք է պատճառել: Սմբատ Բարսեղյանը բարձրացրել է շապիկը ու ցույց է տվել որովայնի շրջանում առկա վնասվածքը: Վիրավորվելուց հետո ինքը ինքնաձիգով կրակել է պատի ու ոստիկանի ուղղությամբ: Սմբատ Բարսեղյանին ցույց են տվել պատի վրա առկա հետքերը: Նա ասել է, թե չգիտի՝ դրանք ի՞ր կրակոցներից առաջացած վնասվածքներ են: Ասել է, որ միջանցքում թափված էին կրակված պարկուճներ: Իրենք առաջացել ու տեսել են, որ արյան հետք է ձգվում դեպի սենյակներից մեկը: Գնացել են այնտեղ ու վիրավոր ոստիկանին հայտնաբերել են բազմոցին նստած: Ինքը ուղղել է նրա գլուխը… Հետո իր մոտ եղած ինքնաձիգը փոխարինել է օպտիկական սարք ունեցող կարաբինով, որը վերցրել է ՊՊԾ տարածքից…

Երբ մեղադրողը անցավ հաջորդ անձանագրությանը, հայտարարությամբ հանդես եկավ Գագիկ Եղիազարյանը: Նա ասաց. «Չեմ ցանկանում ներկա լինել էս բարբաջանքներին… Արել ենք՝ լավ ենք արել… Եթե զինված ապստամբության հանգամանքներն են քննվում՝ քննենք: Բայց հիմա հնարավորություն տվեք ո՛չ այստեղ, այլ ներքևի խցում հանգիստ սպասեմ… Չեմ ցանկանում լսեմ»:

Նախագահող Մեսրոպ Մակյանը հորդորեց մնալ դահլիճում, լսել հրապարակումները, դիրքորոշում հայտնել:

Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց. «Անձի իրավունքը վեր է: Անձը իրավունք ունի չլսել կամ լսել պաշտպանի՝ իմ միջոցով՝ եթե նա չի ցանկանում, կարող է չմասնակցել իր կապակցությամբ անցկացվող դատական նիստին: Հնարավորություն տվեք, որ իմ պաշտպանյալը հեռանա դահլիճից»:

Նախագահողը փորձեց ճշտել. «Ինչի՞ց է վեր իրավունքը»:

Դավիթ Գյուրջյանը շարունակեց. «Չենք կարող ստիպել, որ մարդը ներկա գտնվի դատական  այս կամ այն փուլին… Դա մարդու իրավունքն է…»:

Նախագահողն ասաց, թե պաշտպանի միջնորդությունը բավարարելու հիմքեր չի տեսնում:

Գագիկ Եղիազարյանը հայտարարեց. «Մեր իրավունքները վաղուց են խախտվում: Դուք հենց հիմա խախտում եք իմ իրավունքը՝ թույլ չեք տալիս հեռանալ… Ես հրաժարվում եմ ներկա լինել…»:

Գագիկ Եղիազարյանը ոտքի կանգնեց, որ գնա: Դատարանի հորդորները՝ նստել տեղը ու մասնակցել ապացույցների հետազոտմանը, անուշադրության մատնվեցին: Ոտքի կանգնեցին նաև մյուս ամբաստանյալները: Իրավիճակը թեժացավ: Ծռերից մեկը բացականչեց. «Հո չե՞նք գալու հոգեկան հիվանդ դառնանք»:

Նախագահողը նիստը ընդմիջեց:

Ընդմիջումից հետո փաստաբան Ինեսա Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա ասաց, թե իր պաշտպանյալ Մխիթար Ավետիսյանն իրեն է տվել «Վարդաշեն» ՔԿՀ-ում կայացված մի որոշում՝ բացասական հաշվառման վերցնելու մասին: Որոշումը կայացրել է ՔԿՀ պետը՝ զեկուցագրի ու տեղեկանքների հիման վրա: Որոշվել է Մխիթար Ավետիսյանին վերցնել բացասական հաշվառման՝ որպես փախուստի հակում ունեցող: Որոշումը Մխիթար Ավետիսյանին հանձնողն ասել է. «Գիտենք, որ փախչող չես, բայց ծանոթացիր որոշմանը»:

Ինեսա Պետրոսյանն ասաց, թե այդ որոշումը բողոքարկելու է, բայց ցանկանում է, որ դատարանն էլ տեղյակ լինի:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ Մխիթար Ավետիսյանի վերաբերյալ ՔԿՀ-ում կայացված որոշմանը պետք է ավելի լուրջ վերաբերվել: Փաստաբանը կասկած հայտնեց, թե Մխիթար Ավետիսյանի կյանքին ու առողջությանը կարող է վտանգ սպառնալ. «Անհիմն, կեղծ տեղեկություններ են պարունակվում որոշման մեջ, դրա հետին նպատակը լուրջ մտավախություն է առաջացնում… այն կարող է հեռահար նպատակ ունենալ՝ ասենք՝ փախուստի իմիտացիա ստեղծելով՝ Ավետիսյանի կյանքին ու առողջությանը վնաս պատճառելը…»:

Մուշեղ Շուշանյանն անդրադարձավ նաև իրենց պաշտպանյալների բացակայությամբ մեղադրանքի հիմքում դրված գրավոր ապացույցները հետազոտելու միջնորդությանը՝ պնդելով՝ եթե անձը չի ցանկանում ներկա լինել դատական նիստին, նրա իրավունքը պետք է հարգվի, այլապես արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող:

Վարուժան Ավետիսյանը հայտարարություն արեց նախագահողի խոսքին զուգահեռ, ինչի պատճառով դատավորը նրան նկատողություն արեց: Վարուժան Ավետիսյանը հայտարարեց. «Թրքաբարո ռեժիմի մտադրությունները պարզ են՝ մարդկանց կացնահարել… դրա մասին է վկայում Մխիթար Ավետիսյանի վերաբերյալ որոշումը…»:

Նախագահողը աննախադեպ որոշում կայացրեց՝ հենվելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի վրա: Ճիշտ է, մեր օրենսդրությամբ պարտադիր է մեղադրվողի ներկայությունը դատական նիստերին, բայց եթե մարդիկ չեն ցանկանում ներկա գտնվել, ու նիստին ներկա են նրանց շահերի պաշտպանները, նրանք կարող են հեռանալ դատարանի դահլիճից: Սրա հետ մեկտեղ նախագահողը նորից պարզաբանեց, որ դատարանը գտնվում է շատ կարևոր փուլում՝ հետազոտվում են մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, և դատարանը կողջունի, եթե Սասնա Ծռերը մնան ու մասնակցեն հետազոտմանը:

Այսինքն՝ մեղադրվողները դահլիճից հեռանալու հնարավորություն ստացան ոչ թե սանկցիայի կիրառման, այլ նրանց կամքն ու ցանկությունը, դատական նիստին ներկա լինելու նրանց իրավունքը հաշվի առնելու արդյունքում… Աննախադեպ ու համարձակ որոշում էր…

Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ինքն ու իր պաշտպանյալը ձեռնպահ են մնում նիստին չմասնակցելու, դահլիճից կամովին հեռանալու հարցում: Սմբատ Բարսեղյանը նախագահողի հարցին անձամբ պատասխանեց, որ ձեռնպահ է մնում. «Ընթացքը ցույց կտա, հիմա բան չունեմ ասելու»: Բայց ասելիքն այն էր, որ Սմբատ Բարսեղյանը դահլիճից չհեռացավ՝ հավանաբար իր շահերի պաշտպանի իրավական օգնության շնորհիվ:

Պետք է ասել, որ դահլիճից չհեռացավ նաև Գագիկ Եղիազարյանը, ով առաջինն  էր բարձրացրել դահլիճից հեռանալու հարցը, հենց  նրա պաշտպանն էր հանդես եկել միջնորդությամբ:  Եղիազարյանը ասաց՝ փոշմանել ենք…

Արայիկ Խանդոյանը հայտարարեց. «Մեր ծառները բերքատու են… Մեռնեմ իմ ազգին, իմ ժողովրդին»:

Պավել Մանուկյանը հռետորական հարց հնչեցրեց. «Պարզաբանեք, էս դատախազները ո՞ր պետության կողմից են ուղարկված… Մի հատ հարսի քող գցեք գլխներին…»:

Փաստաբան Հայկ Ալումյանը նորից նիստը վերադարձրեց իրավաբանության դաշտ: Նա հայտարարություն արեց դատարանի համարձակ որոշման վերաբերյալ՝ որով թույլատրվեց Սասնա Ծռերին՝ ցանկության դեպքում նիստին չմասնակցել. «Շատ հեղափոխական որոշում եք կայացրել: Նման որոշում որևէ դատավորի կողմից դեռևս չէր կայացվել… Ստացվում է՝ դատական նիստին մասնակցելը ոչ թե պարտականություն է, այլ՝ իրավունք… Ձեր կողմից Եվրոպական կոնվենցիայի դրույթները գերադասվեցին, դա նորմալ է: Բայց արդյո՞ք իմ իրավունքն էլ է՝ ցանկացած պահի գալ կամ գնալ դատարանից: Եթե ոչ՝ ես դատավարական իրավունքների առումով ինչո՞վ եմ պակաս իմ պաշտպանյալից»:

Նախագահողը պարզաբանեց, որ մեղադրվողների բացակայությունը նիստից հնարավոր է միայն նրանց պաշտպանների ներկայության պարագայում:

Քննարկումը հանգեցրեց նրան, որ դատավորի համարձակ որոշումից օգտվեցին ու դատարանի դահլիճից հեռացան միայն երկուսը՝ Արայիկ Խանդոյանն ու Մխիթար Ավետիսյանը: Մնացածները մնացին իրենց պաշտպանների կողքին նստած:

Մեղադրողը հրապարակեց քննչական փորձարարության արձանագրություն՝ Էդգար Սողոմոնյանի մասնակցությամբ:

Նա Սպիտակից էր եկել Երևան՝ մի քանիսի, այդ թվում՝ Արմեն Բիլյանի հետ: Փորձարարության ժամանակ ցույց է տվել՝ ինչպես են մտել ՊՊԾ տարածք: Ասել է, թե «գփոց» է լսել: Դարպասից առաջացել են, հետո լսվել են կրակոցներ, կրակահերթ, գոռոցներ: Ինքը եղել է շոկի մեջ, վազել է: Մտածել է՝ ազատվի, դուրս գա տարածքից… Բիլյանի մոտ զենք կար, Արայիկ Խանդոյանի զենքը եղել է ուսից կախված, «լուլեն՝ ցած»: Կարճահասակ ոստիկան կար մուտքի մոտ: Պավել Մանուկյանը պահանջել է դուռը բացել: Ոստիկանն ասել է, թե բանալի չունի: Բիլյանը կրակոց է արձակել ու ոտքով բացել է դուռը: Մտել են ներս, կրակոցներ են լսվել, գոռոցներ: Իր ականջները «խլացել են»… Շենքի ներսում Բիլյանը «լոմով» մի սենյակի դուռ է բացել, որտեղ «պիստալետներ» կային: Հավաքել են զենքերը, դուրս են եկել… Էդգար Սողոմոնյանն ասել է, թե գտնվել է սենյակներից մեկում՝ մի խումբ անձանց հետ: Սմբատը բարձրացել է տանիք… Էդգար Սողոմոնյանը մատնացույց է արել զենքերի տեղը: Ասել է, թե երկաթե մահճակալներ կային, դրանց վրա «բրոնեժիլետներ» են դրել՝ դրսի կրակոցներից պաշտպանվելու համար: Մի քանի մահճակալ նետել են աստիճաններին, որ այդ կողմից բարձրացող չլինի… Ըստ Սողոմոնյանի՝ Սմբատը խանգարող լույսերի վրա է կրակել: Նրա մոտ Սողոմոնյանը տեսել է «խոշորացույցով զենք, ուրիշ որևէ մեկի մոտ այդպիսի զենք չի տեսել»: Սողոմոնյանը փորձարարության ընթացքում հիշել է, որ զուգարանի դիմացի սենյակում տեսել է «լիքը կազմվածքով» մի մարդու՝ ձեռքը փորին դրած: Նրա հագին սպիտակ շապիկ էր: Հետո իմացել է, որ նա վիրավոր ոստիկան է: Սողոմոնյանը փորձարարության ժամանակ ցույց է տվել, թե ինչպես էր կռացած քայլում այդ վիրավոր ոստիկանը…

Հրապարակվեց Վահե Պետրոսյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը:

Վահե Պետրոսյանը նախ հանդիպել է Դեդի՝ Մարտիրոս Հակոբյանի որդի Կարենի հետ: Գնացել են Կարենի քեռու տուն: Հետո գնացել են Դեդի տուն: 2016 թվականի հուլիսի 17-ին, ժամը 14-15-ի սահմաններում Վահե Պետրոսյանը Կարենի, Մարտիրոս և Արայիկ Հակոբյանների հետ գնացել է այգի, նստել են նստարանին: Մայթեզրին է մոտեցել մի սպիտակ «Ֆորդ»: Նստել են այդ մեքենան: Հասել են ՊՊԾ-ի մոտ: Մուտքի դարպասի մոտ իջել են մեքենայից ու վազելով մտել են տարածք: Հնչել են կրակոցներ: Ինքը այդ ժամանակ է իմացել, որ զինված հարձակում է, ՊՊԾ-ն գրավել են: Նկատել է աջ ձեռքից վիրավոր ոստիկանի, մոտեցել ու վիրակապել է նրա ձեռքը: Մոտեցել է Արմեն Բիլյանը: Ոստիկանը հարցրել է՝ ինչո՞ւ կրակեցիր: Բիլյանն ասել է, որ սկզբում նախազգուշացրել է, բայց ոստիկանը չի լսել: Հետո Բիլյանն ասել է՝ ոչինչ, ձեռքիդ ա կպել, կանցնի…

Փորձարարության ժամանակ Վահե Պետրոսյանը ցույց է տվել ՊՊԾ տարածքում գտնվող ավտոտնակը: Ասել է, թե Կարեն Հակոբյանի հետ մտել են ավտոտնակ, Կարենը այնտեղ է թողել զրահաբաճկոնը, բարձրացել են ավտոտնակի կտուրին, այնտեղ գնացքի ռելս էր դրված, որի օգնությամբ հասել են պատի մոտի ծառին, ծառի վրայով իջել են Վարդանանց կրթահամալիրի տարածքում գտնվող թփուտների մոտ: Իրենց մոտ եղած երկու «Մակարով» ատրճանակները գցել են թփուտների մեջ: Փորձարարության ժամանակ Վահե Պետրոսյանը ցույց է  տվել թփուտները, որտեղից հայտնաբերվել են երկու ատրճանակները: Մեկը՝ մարտական վիճակի բերված, պահունակի մեջ՝ վեց փամփուշտ: Մյուսի պահունակի մեջ եղել է  ութ փամփուշտ: Ատրճանակները լիցքաթափվել ու առանձին փաթեթավորվել են: Թփուտների վերջնամասից հայտնաբերվել ու առգրավվել է արցունքաբեր նռնակի նմանվող առարկա… Այնուհետև Պետրոսյանն ասել է, թե Կարենի հետ բարձրացել են ամֆիթատրոն, իջել են շենքի բակ: Այնտեղ խողովակներ կային, որտեղ Կարենը պահել է երկու պահունակ: Փորձարարության ժամանակ ո՛չ խողովակները, ո՛չ պահունակները չեն հայտնաբերվել: Այնուհետև քայլելով գնացել են Շարուրի փողոց՝ Կարենի քեռու տուն…

Այս փորձարարությունը կատարվել էր 2016 թվականի սեպտեմբերի 25-ին:

Հրապարակվեց վերոհիշյալ զենքերի զննության արձանագրությունը, Դեդի որդու՝ Կարեն Հակոբյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը, հրազենային վիրավորում ստացած տուժողների հագուստների առգրավման արձանագրությունները, տարբեր վայրերում տեղակայված տեսախցիկների տեսագրությունների առգրավման արձանագրությունները…

Դատական հաջորդ նիստին կշարունակվի մեղադրանքի հիմքում դրված գրավոր ապացույցների հրապարակումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում