Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը դուրս բերելու արարողությունը կանցկացվի դռնփակ

Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը դուրս բերելու արարողությունը կանցկացվի 
դռնփակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին՝ մարտի 28-ին, Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջի դուրս բերման արարողությունը կանցկացվի դռնփակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

«Այս որոշումը կայացվել է Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար անցկացվող եպիսկոպոսների ժողովներից մեկի ժամանակ, որտեղ քննարկվել է Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց»,- նշել է Տեր Վահրամը:

Նա նշել է, որ եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։

«Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփյուռքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենը։

Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի է ունեցել համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես է եկել ժողովրդին ուղղված կոչով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]