Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Եթե Հայաստանը շարունակի լոլիկի հարցում խաբել Ռուսաստանին, կարող է առհասարակ մոռանալ արտահանման մասին

Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է խիստ վերահսկողության տակ առնել Հայաստանից Ռուսաստան ներկրվող լոլիկների խմբաքանակը, քանի որ կասկածում է նույն արգելված խմբաքանակը կրկնակի ուղարկելու մեջ: «Հայաստանում սպասվող լոլիկների խմբաքանակի բեռնումը հենց Հայաստանում արդեն իսկ վերցվելու է հսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» նշել է, որ հայկական կողմից ՌԴ ներկրվող լոլիկի խմբաքանակը մեծացել է, սակայն ՀՀ պետական անվտանգության ծառայության կողմից խմբաքանակի մասին ամբողջական ինֆորմացիա չկա արտադրողի ու արտադրության վայրի մասին: Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորը» ունի տեղեկատվություն այն մասին, որ հնարավոր է՝ փաստաթղթերում արտադրող երկրի մասին կեղծված տվյալներ լինեն ներկայացված:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նման ևս մեկ հաղորդագրություն եղավ, որտեղ նույնպես խոսվում էր Հայաստանից Ռուսաստան արտահանվող լոլիկի ծագման մասին։ «Ռոսսելխոզնադզորն» անգամ ներկայացուցիչներ էր ուղարկել Հայաստան՝ ծանոթանալու Հայաստանում արտադրվող լոլիկի ծավալներին, քանի որ կասկածներ կային, որ Հայաստանից ավելի շատ լոլիկ է արտահանվում, քան արտադրվում է։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանից արտահանվող լոլիկի մի մասը ներմուծվում է, ապա հայկականի պիտակով, որպես հայկական արտադրանք, արտահանվում է Ռուսաստան։ Նման դեպք բացահայտվել էր 2016-ին, երբ Թուրքիայից 15 բեռնատար լոլիկ էր ներկրվել Հայաստան, ապա լոլիկի վրա փակցված թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել էին կեղծ հայկականով, ու փորձել էին այն տեղափոխել ՌԴ:

Վերին Լարսի անցակետում, սակայն, ռուսական կողմը հասկացել էր խաբեությունը, քանի որ ամիսներ առաջ ինքն էր արգելել Թուրքիայից գյուղմթերքի ներկրումը: Բացի այդ, լաբորատոր փորձաքննության էին ենթարկել լոլիկը և պարզել, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատ է պարունակում, ու բեռները հետ էին ուղարկվել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանից արտահանվող բեռը կարող է լինել հայկական, եթե նրա հետ առկա է համապատասխան ուղեկցող փաստաթուղթ։ Միայն արկղն ու ապրանքի մակնշումը բավարար չեն ապրանքը հայկական համարելու համար։ «Հայկական ապրանքը ի վերջո սահման է հատում, իսկ այդ ապրանքը սահմանը կարող է հատել բացառապես ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում։ Պետք է հասկանալ՝ պետությունը ուղեկցող փաստաթուղթ տրամադրե՞լ է, և մենք, ի դեմս ռուսական կողմի, ունենք անարժանահավատ մոտեցո՞ւմ հայկական կողմից տրամադրվող փաստաթղթի նկատմամբ, թե՞ գործ ունենք ընդամենը մի անհասկանալի իրավիճակի հետ»,- ասաց Պիպոյանը։

Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ հայկական կողմը կեղծ ուղեկցող փաստաթուղթ տրամադրի Թուրքիայից ներկրված լոլիկը հայկականի անվան տակ արտահանելու համար, Պիպոյանը պատասխանեց. «Եթե պետությունը երաշխավորում է այս խարդախությունը, ապա մենք գործ կունենանք խորը անվստահության հետ, որը տանելու է և հանգեցնելու է խնդրի։ Ընդհուպ կարող ենք մոռանալ դեպի Ռուսաստան արտահանման մասին ընդհանուր առմամբ։ Ռուսական կողմի այս հաղորդագրությունները լղոզված մեսիջներ են։ Մինչդեռ աշխարհը, ի դեմս մեր սննդամթերքի անվտանգության պետական տեսչության, մեզ պետք է տեսնի որպես վստահելի գործընկեր։ Եթե մեր տված սերտիֆիկատին էլ չվստահեն, մեր ապրանքը այլևս չեն տանի։ Որևէ երկիր, առավել ևս Ռուսաստանը, եթե չհավանեց մեր ապրանքը, մենք պետք է մոռանանք արտահանման մասին»,- ընդգծեց Պիպոյանը։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Ռուսաստանն այստեղ ինչ-որ շահ ունի հայկական կողմին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու հարցում։ «2015 թվականին, երբ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները վատացան, այդ ժամանակ կարծիքներ կային, որ ռուսական շուկայում լոլիկի ինքնաբավությունը ապահովվում էր հենց Հայաստանի միջոցով, որը Թուրքիայից բերում էր, տանում էր Ռուսաստան։ Բոլորն էլ աչք էին փակում դրա վրա, քանի որ դրա արդյունքում տնտեսությունն աշխուժանում էր։ Այդ ժամանակ երկկողմ պայմանավորվածություն կար։ Բայց հիմա, երբ Ռուսաստանը ջերմոցային տնտեսությունները զարգացնում է, որպեսզի ինքը ինքնաբավ դարձնի իր շուկան, այլևս չի կարելի խոսել երկկողմ պայմանավորվածության մասին։ Դա արդեն պրոբլեմ կլիներ»,- ասաց Պիպոյանը։

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, լոլիկի հիմնական խմբաքանակը Հայաստան ներկրում են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունները։ Հենց նրանց ներկրած լոլիկի պատճառով էր 2016-ին հայկական շուկան կաթվածահար եղել, երբ տեղական արտադրանքը անգամ ինքնարժեքով չէր վաճառվում, քանի որ շուկան լցված էր առավել մատչելի թուրքական լոլիկով։

Նշենք նաև, որ միայն անցած տարվա 4 ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ էր կանխել, որի արդյունքում հայտնաբերվել էր մոտ 18 տոննա գյուղմթերք՝ հիմնականում լոլիկ: Ապրանքը փորձել էին տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներով։ Հենց անցած տարի ՊԵԿ-ի կողմից սահմանին կանխվեց «KARABAX» մակնշմամբ խնձորով ծածկված արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը Հայաստան: Այս ամենը վկայում է, որ նման օրինախախտւմների բազմաթիվ դեպքեր անարձագանք են մնում, օրինախախտներին հաջողվում է գյուղմթերքը հասցնել Հայաստան և արտահանել՝ մանավանդ, երբ դրա հետևում պաշտոնյաներ են կանգնած լինում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում