Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի տրանսպորտի սպասարկման հաճախականությունը կլինի 5 րոպե

Երևանի տրանսպորտի սպասարկման հաճախականությունը կլինի 5 րոպե

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենածանրաբեռնված ժամերին Երևանի տրանսպորտային միջոցները կսպասարկեն ինտենսիվորեն՝ 5 րոպե հաճախականությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:

«Ըստ ուղևորահոսքի ուսումնասիրության արդյունքների ժամը 08:00-19:00-ն գնահատվել է առավելագույն ծանրաբեռնված ժամանակահատվածը: Եվ տրանսպորտի նոր ցանցային ցուցանիշներով նախատեսվում է այդ ժամանակահատվածում ինտենսիվ սպասարկում իրականացնել: Սպասարկման հաճախականությունը կլինի 5 րոպե:

Երևանի տրանսպորտային նոր ցանցով ուղևորափոխադրումը կիրականացվի ավելի արագ: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ցանցի մեկնարկին զուգահեռ կներդրվի համապատասխան հավելված, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք պլանավորել իրենց գործունեությունը: «Եթե մարդիկ կարողանան իրական ժամանակահատվածում տեղեկանալ տրասնպորտային միջոցի ժամանման վերաբերյալ և պլանավորել իրենց  երթևեկությունը, կարծում եմ, կանգառում սպասելու ժամանակահատվածը կլինի ավելի փոքր: Չվացուցակ կազմելու համար մենք հիմք են ընդունել նաև հասարակական կարծիքի հարցման արդյունքները»,-եզրափակեց աշխատանքային խմբի ղեկավարը:

Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]