Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոբոտաշինության տոն Երևանում. «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ կայացավ ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

Ռոբոտաշինության տոն Երևանում. «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ կայացավ 
ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ hուլիսի 18-ին տեղի ունեցավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) ազգային փուլը: Հայաստանում մրցույթն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Օլիմպիադայի ազգային փուլի անկացման կայուն հովանավորն է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը: 

ՌՀՕ-ի այս տարվա թեման էր՝ «PowerBots – Էներգետիկայի ապագան»։ Թիմերի գլխավոր խնդիրը վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված առաջադրանքների կատարումն էր։

ՌՀՕ 2021 ազգային փուլի հաղթողն է «ՖիզՄաթ»-ի թիմը։ Մրցույթի WeDo տարիքային խմբում հաղթող է ճանաչվել MindCenter We Do 1 թիմը, տարրական տարիքային խմբում՝ YeLo Robotics թիմը, կրտսեր տարիքային խմբում՝ MindCenter Junior թիմը և ավագ տարիքային խմբում՝ կրկին «Ֆիզմաթ»-ի թիմը։

Օլիմպիադայի հայաստանյան փուլին մասնակցում էր 17 թիմ։ Ազգային փուլի հաղթող թիմերը ստացան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակն էր Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու և մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունը:

«Ռոստելեկոմ» ընկերությունն իր մեծ ներդրումն ունի երեխաների շրջանում ռոբոտաշինության, ծրագրավորման և նախագծման զարգացման գործում: Ընկերությունն արդեն չորրորդ տարին է աջակցում է մրցաշարի անցկացմանը՝ հնարավորություններ ստեղծելով հայ երեխաների համար Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ:

Առաջին անգամ միջազգային հեղինակավոր օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեցան նաև մարզային սկսնակ թիմեր, որոնք «Այբ» կրթական հիմնադրամի մեկ այլ՝ «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի շնորհիվ որոշակի փորձ են ձեռք բերել և կարողացան մասնակցել ազգային փուլին։

««Այբ» կրթական հիմնադրամի հետ  այս տարիների կայուն համագործակցությունը տարեցտարի ավելի արգասաբեր է դառնում, իսկ  առանցքում կրթությունն է և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Այս տարի ՌՀՕ ազգային փուլին մասնակցում են նաև ամիսներ առաջ կայացած «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի մասնակից մարզային թիմերից շատերը, որոնցից 3-ին «Ռոստելեկոմ» ընկերությունը ի սկզբանե տրամադրել էր Lego-Mindstorms EV3/NXT լեգոհավաքածուներ՝ ռոբոտաշինական հմտությունները զարգացնելու և նոր մակարդակի մրցույթների մասնակցելու նպատակով: Մեր ընկերությունը շարունակում է աջակցել՝ բացահայտելու ու խորացնելու աշակերտների ինժեներական միտքն ու ստեղծագործական կարողությունները»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության կոմերցիոն տնօրեն Միխայիլ Ռազբաևը:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան և «Լեգոստարտը» հավակնում են դառնալ կարևորագույն միասնական հարթակ, որտեղ կհամախմբվեն տեխնոլոգիական ընկերությունները, կրթական կենտրոններն ու ներդրողները մեկ միասնական գաղափարի շուրջ՝ վերարժևորելու գիտությունը և ստեղծելու զարգացման կայուն միջավայր։

«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն անցկացվում է Հայաստանում արդեն վեցերորդ անգամ, և մենք շատ ուրախ ենք, որ այն  ավելի մեծ մասշտաբների է հասել           ՝ նաև ի շնորհիվ մեր գործընկերների։ «Ռոստելեկոմ» Հայաստանն արդեն դարձել է մեր գաղափարական գործընկերը և մեզ հետ միասին առաջ է տանում ռոբոտաշինության շարժումը Հայաստանում։ Մեր երեխաներին այստեղ տեսնելով՝ հատկապես փոքրերին, հավատում ես, որ մեր երկրին հետաքրքիր տեխնոլոգիական ապագա է սպասվում»,-նշեց «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը:

Այս տարի ՌՀՕ-ի հայաստանյան փուլը նոր ձևաչափ ուներ. մրցույթին զուգահեռ անցկացվեց նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինական ցուցահանդեսը, որում ցուցադրվեցին հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին ձեռքբերումները։

2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) պաշտոնական երկայացուցիչն ու կազմակերպիչը: Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։ 

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի մասին

Արդեն 17 տարի է, ինչ ՌՀՕ-ն կառուցում է այս կրթական հարթակը։ Միջազգային առաջին մրցույթին, որ տեղի է ունեցել 2004 թ.-ին, մասնակցել է 4000 թիմ 12 երկրից։ Նախորդ տարի մրցույթում ներգրավվել է 75 000 մասնակից՝ 75-ից ավելի երկրից։ Հայաստանից հինգ տարվա ընթացքում օլիմպիադային արդեն մասնակցել է  160  դպրոցական, հայկական 6 թիմ մասնակցել է նաև միջազգային փուլին։


Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) նպատակը ողջ աշխարհի երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է և նրանց ստեղծարարությունը, նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը։  

Տեխնիկական տվյալներ մրցույթի մասին  

Թիմում մասնակիցների նվազագույն թիվը 2-ն է, առավելագույնը՝ 3-ը։ Թիմը պետք է ունենա մարզիչ, որը պետք է լինի առնվազն 20 տարեկան։        

Կարող են մասնակցել 6-19 տարեկան երեխաներն ու երիտասարդները։ Թիմերը կարող են մրցել տարբեր «կարգ»-երում (այս ընտրությունը կատարում են նախօրոք)․

  • Սովորական մրցույթ
    • «ՌՀՕ ֆուտբոլ» մրցույթ
    • Բաց մրցույթ           
    • WeDo սովորական մրցույթ

Ինչպես է ընտրվում հաղթողը         

Ռոբոտը երեք անգամ կատարում է առաջադրանքը։ Հաղթող է ճանաչվում առավելագույն միավոր հավաքած ռոբոտը։

 

***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:


***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ruՌուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]