00:37  ,  18 ապրիլի, 2018

«Բավարիան» եզրափակիչում է (տեսանյութ)

Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 6:2 հաշվով առավելության հասավ Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ (տեսանյութ):

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը ապրիլի 18-ին կվիճարկեն «Շալկեն» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Բայեր» - «Բավարիա»՝ 2:6

Լարս Բենդեր, 16, Լեոն Բեյլի, 72 – Խավի Մարտինես, 3, Ռոբերտ Լեւանդովսկի, 9, Թոմաս Մյուլեր, 52, 64, 78, Տիագո Ալկանտարա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով