Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2017 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է հինգերորդ անգամ:
Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն 26 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:
Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին եւ Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանին: