Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Հակոբ Արշակյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է 
համագործակցության հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է  ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրները, արդեն իսկ ուրվագծված հետագա ծրագրերը և այդ առնչությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության գիտական, տեխնոլոգիական, կրթական, գործարար ոլորտների ներուժին։
Նախարարը նշել է նաև, որ կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, գործարար և մրցակցային միջավայրերի բարելավումը ստեղծել են անհրաժեշտ բոլոր պայմանները ոլորտի զարգացման համար: Համագործակցությունն այս ոլորտում անկասկած զարգացման մեծ հեռանկար ունի` պայմանավորված ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բարձր մակարդակով և ՀՀ-ում գիտակրթական ներուժի առկայությամբ, որը պետք լավագույնս օգտագործել, ընդ որում՝ գործել պետք է այնպիսի արագությամբ, ինչպես զարգանում են տեխնոլոգիաները:
Փոխտեղակալ Միլեն կարևորել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի դերը այս ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար:  
Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ-ից Հայաստան երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներին և պատրաստակամություն են հայտնել  համագործակցել այդ բնագավառում։ 
Հանդիպման ավարտին  նախարարը ամերիկյան կողմին հրավիրել է մասնակցելու  հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019):

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]