1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում աշխատուժի ներգրավման խնդիր կա. վարչապետ

Ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում աշխատուժի ներգրավման 
խնդիր կա. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը, համայնքների համար արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ մարզպետարաններին բյուջեի հարկային եկամուտներից կհատկացնի 403 մլն 434.9 հազար դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,163 մլրդ դրամ, որից ՀՀ բյուջեից համաֆինանսավորման մասը կազմում է մոտ 403 մլն դրամ:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանքները որակյալ կատարելու պահանջի մասին հարցին, Սուրեն Պապիկյանը նշեց. «Հաճախ առկա միջոցներն ու ծրագրերը կատարելու կարողություններն իրար չեն համընկնում: Այսինքն՝ լինում են դեպքեր, որ ՀՀ կառավարության տրամադրած դրամական միջոցների պայմաններում մրցույթ է հայտարարվում, բայց ոչ մեկը մրցույթին չի մասնակցում»:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Դե բոլոր կազմակերպություններին զբաղեցրել ենք տարբեր պատվերներով, էլ մնացե՞լ են, որ մասնակցեն: Օրինակ ճանապարհաշինությունում ռեալ այդ վիճակն է, բոլոր ընկերություններն այնքան պատվեր ունեն, որ..»:

Վարչապետը դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալին ասաց. «Սադրեցիք, որ սա պատմեմ: Դուք գիտեք, որ նա երկար տարիներ զբաղվում է ԱԱԾ տնտեսական բլորկով՝ շինարարություն, վերանորոգում: Վերջին անգամ ասում էր, որ այս տարի խնդիր ունի, որ իր ավանդական գործընկերները հրաժարվում են նոր գործեր վերցնել, որովհետև ասում են՝ այնքան գործ ունենք, որ նորը չենք կարող վերցնել: Սա լավ նորություն է և ես հույս ունեմ, որ այս տեմպը կպահենք: Այդ ընկերություններն իրենց ծավալները հաջորդ տարի կընդլայնեն, որ կարողանան այդ պատվերները իրենց վրա վերցնել: Մենք այսօր ճանապարհաշինության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում աշխատուժի ներգրավման խնդիր ունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում պետք է ապահովել որակ:

«Անորակ աշխատանքի համար ուղղակի չենք վճարելու»,-ընդգծեց կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]