211652_close_icon
views-count3405 դիտում article-date 16:19 15-09-2018

Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնում է Tass գործակալությունը։ Ավիաաղետը տեղ է ունեցել երկրի արևմուտքում՝ Ֆարահի նահանգում: Տարածաշրջանի նահանգապետ Նասեր Մեհրիի ներկայացուցչի փոխանցմամբ՝ ուղղաթիռի կործանումը առնչություն չունի «Թալիբան» խմբավորման ռմբակոծությանը, այն վայր է ընկել տեխնիկական խնդիրների պատճառով: Նշվում է, որ զոհվել է ուղղաթիռի մեկ օդաչուն և 4 ուղևորները: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջադեպի և կորուստների մասին լուրը՝ ավելացնելով, որ տեխնիկական խումբ է ուղարկվել հետախուզություն իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր