Պարզվում է՝ հայտնի լինելը բավականին թանկ է արժենում Քենդալ Ջեներին: Աշխատանքում մշտական սթրեսները, լարվածությունը, գերհոգնածությունը, հասարակական ճնշումները և իր անվան շուրջ բամբասանքներն ու քննադատություններն աղջկա նուրբ ուսերի համար չափազանց ծանր բեռ են և լիովին հյուծել են նրան: Այդ ամենի հետևանքով նրա մոտ տագնապի նոպաներ են սկսվել: Այս մասին Ջեները խոստովանել է Harper's Bazaar-ին տված հարցազրույցում, որի փետրվարյան համարի շապիկն է զարդարում նա:
Ի դեպ, Քենդալը նկարահանվել է ամբողջությամբ մերկ, իսկ հայտնի ամսագիրը մոդելի հետ հարցազրույցը անվանել է «Մերկ ճշմարտություն»: Հարցազրույցը վարել է մեկ այլ հայտնի մոդել Կառա Դելեւինը:
«Ես հաճախ եմ գիշերները վեր թռնում տագնապի նոպայով: Դժվար է դրանց համար որևէ պատճառ նշել, չեմ կարող ասել, թե դրանք ինչից են առաջանում: Որևէ առաձին պատճառ չկա: Աշխարհում սիրո պակաս կա: Օրինակ, սոցցանցերում մարդիկ միմյանց սարսափելի բաներ են գրում: Եվ այդ ամենը կարդալուց հետո դժվար է լավատես մնալ և բարձր տրամադրություն պահպանել»,- խոստովանել է Քենդալը:
Նա նաև պամել է մոդելի մասնագիտության դժվարությունների ու զրկանքների մասին: Երիտասարդ աստղի խոսքով՝ նա, ինչպես և մնացած բոլոր աղջիկները, ստիպված են երկար ճանապարհ անցնել՝ մինչև բաղձալի պատվանդանին հասնելը: Մոդելը պարտադրված էր մասնակցել բոլոր քաստինգներին, պայմանավորվել լուսանկարիչների հետ, աշխատել օրական 24 ժամ, սակայն ոչ ոք նրան չէր փորձում օգնության ձեռք մեկնել, փոխզիջումների գնալ:
Ինչ վերաբերում է չարակամների կողմից հարձակումներին, ապա, ինչպես խոստովանել է Քենդալը, նրան խիստ վշտացրել է վերջերս «Ոսկե Գլոբուսից» հետո իր նկատմամբ սկսված արշավը:
Բանն այն է, որ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը հայտվելուց հետո դերասանուհուն ծաղրուծանակի ենթարկեցին, քանի որ նա արարողությանը ներկայացել էր չխնամված մաշկով, և թերությունները տեսանելի էին անգամ շպարի հաստ շերտի տակից: Բայց Քենդալն այդ առիթն օգտագործելով՝ կոչ արեց աղջիկներին չամաչել իրենց բնական արտաքինի համար: Բազմաթիվ օգտատերեր այդ հարցում սատարեցին նրան:
Աղբյուրը՝ Graziamagazine.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»