211652_close_icon
views-count65521 դիտում article-date 10:11 27-03-2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի

Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ապաքինվել է 18, փաստացի բուժում է ստանում 311 քաղաքացի, բացասական թեստերի թիվը 1625 է։ Հիշեցնենք, որ մարտի 26-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված 72-ամյա քաղաքացի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր