Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեին հղումով:
«Մի քանի րոպե առաջ Լուգարի լաբորատորիայից ստացանք անալիզների արդյունքները, որոնց համաձայն երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ վարակված Վրաստանի քաղաքացին փետրվարի 25-ին Ադրբեջանով ժամանել է Իրանից:
2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր Covid-2019 տեսակն է: