Գիտնականները պարզել են՝ ինչպես դանդաղեցնել ծերացումը

Գիտնականները պարզել են՝ ինչպես դանդաղեցնել ծերացումը

PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականները գտել են ծերացումը դանդաղեցնելու միջոցը: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Փորձագետներն ուշադրություն են դարձրել, թե ինչպես են ժամանակի հետ փոխվում միտոքոնդրիումների չափերն ու ձևը դրոզոֆիլ ճանճերի մոտ: Կյանքի կեսին (ծնվելուց մեկ ամիս անց) տվյալ օրգանոիդները խոշորանում են և ձգվում, ինչը խանգարում է նրանց կատարել իրենց գործառույթները, և դրանով իսկ նպաստում ծերացմանը:

Մասնագետները գտել են դրոզոֆիլ ճանճերի արուների կյանքի տևողությունը 12% երկարացնելու, իսկ իգական սեռինը 20%-ով երկարացնելու եղանակը: Դրանում կենսաբաններին օգնել է Drp1 սպիտակուցը, որի առկայությունը, ինչպես նշել են հեղինակները, ժամանակի հետ նվազում է, գրում է Lenta.ru-ն Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի վրա հղումով:

Drp1 մակարդակի աճը հանգեցրեց նրան, որ խոշոր միտոքոնդրիումների քանակը սկսեց նվազել, իսկ ֆիզիոլոգիապես նորմալներինը՝ ավելանալ: Drp1 մակարդակն աճել է դրոզոֆիլների կյանքի 30 օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում:

Գիտնականները նաև ցույց են տվել, որ Atg1 գենի ակտիվացումը հանգեցնում է վնասված միտոքոնդրիումների վնասվելուն: «Դա նման է նրան, եթե մենք վերցնեինք միջին տարիքի մկանային հյուսվածքն ու երիտասարդացնեինք այն: Մենք փաստացի կասեցրել ենք առողջության տարիքային վատթարացումը, իսկ 7 օրվա միջամտությունը բավարար եղավ ճանճերի կյանքը երկարացնելու և առողջությունը բարելավելու համար»,-ասել է համահեղինակ Դևիդ Ուոքերը:

Ըստ հեղինակների, փորձերի արդյունքները վկայում են, որ դրանք կիրառելի են նաև մկների և պրիմատների դեպքում: Հետագայում հեղինակները մտադիր են սարքեր մշակել, որոնք կհանգեցնեն օրգանիզմում Drp1 մակարդակի աճի էֆեկտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---