211652_close_icon
views-count6223 դիտում article-date 23:42 11-02-2020

Բնակարանային գողություն Վերին Դվին գյուղում․ Արտաշատի քրեական հետախույզները հայտնաբերել են կասկածվողին ու գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 9-ի գիշերը ոստիկանության Արտաշատի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր՝ Վերին Դվին գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց՝ տուն էին մտել հետնադռնով ու հյուրասենյակից գողացել հեռուստացույցը։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 350 հազար դրամի վնաս։ Բնակարանատիրոջից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ահազանգին արագ արձագանքման ու ճշգրիտ միջոցառումների արդյունքում Արտաշատի քրեական հետախույզները պարզեցին ոչ միայն դեպքի մի շարք հանգամանքներ, այլև տուն մտած անձի ինքնությունը։ Ահազանգից երեք ժամ անց բնակարանային գողությունը բացահայտվեց։ Արդեն փետրվարի լույս 10-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմաններում, կասկածվողը հայտնաբերվեց Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում ու բերման ենթարկվեց բաժին։ Նրա վարած առանց համարանիշերի «ՎԱԶ-2107»-ն էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գողացված հեռուստացույցը։ Բերման ենթարկվածը ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր