Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մոսկվան փորձում է սառեցնել ԼՂ կոնֆլիկտը. եթե դա չհաջողվի, պատերազմն անխուսափելի է

Մոսկվայում՝ Կրեմլի պալատում, նոյեմբերի 15-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի և Հայաստանի նախագահ Սարգսյանի հանդիպումը: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր, արձանագրել երկկողմ հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով, անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, իսկ բանակցություններից հետո միասին մեկնել են Տրետյակովյան պատկերասրահ՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» բացման հանդիսավոր արարողությանը` միջոցառման, որը մեկնարկել է 20-րդ դարի հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով:

Սա պարզապես հերթապահ այց էր և հանդիպում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տրամաբանության մեջ, թե՞ Պուտին-Սարգսյան բանակցությունները կարող են կապված լինել նաև տարածաշրջանային զարգացումների՝ վերջին օրերին տեղի ունեցած և առաջիկայում սպասվող իրադարձությունների հետ: Մասնավորապես խոսքը ռուս-թուրքական մերձեցման և Պուտին-Էրդողան հանդիպման, Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումների, հաջորդ շաբաթ սպասվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցի և ինչու չէ, Բրյուսելում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասին է, որի ընթացքում կարող է ստորագրվել Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը:

– Պարոն Եվսեև, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը որքանո՞վ է կապված նշված իրադարձությունների հետ: Տեսնո՞ւմ եք արդյոք ընդհանուր համատեքստ:

– Կարող եմ ձեզ ասել հետևյալը, որ ներկայումս ընթանում են ինտենսիվ քննարկումներ, որոնք ինչ-որ չափով առնչվում են Հայաստանին և ինչ-որ առումով կապված չեն: Օրինակ, երկու օր առաջ Մոսկվա էր եկել Իրանի արտաքին գործերի նախարարի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տեղակալը: Նա հանդիպումներ է ունեցել ԱԳՆ-ում, եղել պաշտպանության նախարարությունում, հետո մեկնել է Անկարա: Այս այցելությունը պայմանավորված էր հետևյալ հանգամանքով: Առաջինը, Ռուսաստանը երաշխավորել է, որ չի պահանջելու Իրանի զորքերի դուրսբերում Սիրիայի տարածքից: Երկրորդը, կողմերը համաձայնեցնում են հարձակումը Իդլիբ շրջանի ուղղությամբ: Սա ուղղակի կապ չունի Հայաստանի հետ, բայց այս խնդիրն ակտիվացնում է եռակողմ երկխոսությունը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև՝ կոնկրետ Սիրիայի հարցի շուրջ:

Ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա: Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման պայմաններում, – դա է վկայում Թուրքիայի նախագահի վերջին այցը Սոչի, – Ռուսաստանը ստանում է հավելյալ հնարավորություն՝ ազդելու Թուրքիայի քաղաքականության վրա Հարավային Կովկասում: Այսպիսով, սա ընդհանուր մի մթնոլորտ է, որը ուղղակիորեն առնչվում է նաև Հայաստանին: Բաքուն այդքան կոշտ քաղաքականություն է իրականացնում Ղարաբաղի ուղղությամբ, որովհետև իր թիկունքում զգում է Թուրքիայի աջակցությունը: Երբ Թուրքիան ավելի չեզոք դիրք գրավի Ղարաբաղի հարցում, Ադրբեջանը պատրաստ կլինի բանակցել:

Երկրորդ դրական հանգամանքը լարվածության թուլացումն է Ղարաբաղյան հակամարտության գոտում: Պատճառը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև կայացված պայմանավորվածությունն է Ռուսաստանում նախագահական ընտրարշավից առաջ: Սա մի ֆոն է, որն առաջացնում է որոշակի դրական մթնոլորտ: Այլ հարց է, որ այնքան էլ համոզված չեմ, թե այսօր հնարավոր է ինչ-որ արդյունքի հասնել ղարաբաղյան կարգավորման բանակցություններում, որովհետև Բաքվում համոզված են, որ «տարածքներ պոկելու» քաղաքականությունը ճիշտ էր, իսկ իրենց կողմից զոհերի թիվը նշանակություն չունի: Այս տեսանկյունից չեմ բացառում իրադրության սրացումը հաջորդ տարվա գարնան կամ ամռան ամիսներին:

Այս պահի դրությամբ Ռուսաստանը փորձում է օգտագործել որոշ դրական միջավայրը՝ լարվածությունը թուլացնելու նպատակով: Բայց դժվար է ասել՝ որքանով կհաջողվի դրան հասնել: Պարզ է, որ տեղի են ունենում ակտիվ քննարկումներ: Չէ որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ նույնպես ունի համատեղ ծրագրեր, ընդ որում դրանք ոչ միայն երկկողմ, այլև եռակողմ և նույնիսկ քառակողմ ծրագրեր են: Օրինակ՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը կարող է կյանքի կոչվել հաջորդ տարի: Ավելին, տեսեք, թե ինչ ակտիվությամբ է Չինաստանը մտնում Հարավային Կովկաս: Դա ևս նոր պայմաններ է ստեղծում, բայց Չինաստանին էլ է պետք կայունություն: Որքան ես եմ հասկանում՝ այսօր հիմնական խաղացողներին՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Թուրքիա, պետք չի անկայունություն Լեռնային Ղարաբաղի գոտում: Դա պահանջում է ռեսուրսներ, ստիպում է զբաղվել Ադրբեջանով: Ստացվում է՝ այսօր ոչ ոք հետաքրքրված չէ ապակայունացմամբ Ղարաբաղյան հակամարտության գոտում, հատկապես Ռուսաստանը, և դա դրականորեն է ազդում ընդհանուր իրավիճակի վրա:

Դուք նաև գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահը Էնդրյու Շոֆերն է: Կարող եմ ասել, որ այս դիվանագետը շատ բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ է, որը տրամադրված է կայունացնելու իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում: Սա ևս շատ դրական գործոն է: Ես նման վստահություն չունեի նախորդ համանախագահի պարագայում: Միակ հակամարտությունը, որտեղ Ռուսաստանը կարող է ամերիկացիների հետ միասին կայունացնել իրավիճակը, Լեռնային Ղարաբաղն է: Սա միակ կոնֆլիկտն է, որի շուրջ մեր դիրքորոշումները համընկնում են: Ռուսաստանն օգտագործելու է նաև այս հանգամանքը՝ իրավիճակը կայունացնելու նպատակով, որովհետև Ռուսաստանին բացարձակապես պետք չէ անկայունությունը Լեռնային Ղարաբաղում: Անհրաժեշտ է սառեցնել կոնֆլիկտը, և կարծում եմ, որ Ռուսաստանն այժմ քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտը սառեցնելու նպատակով:

– Ի դեպ, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանը տեղեկացրել է, որ նոր վարչակազմը որոշումներ է կայացրել այն մասին, թե ինչպես կարելի է առաջ մղել հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Կարո՞ղ ենք այս հայտարարությունից հետո սպասել ամերիկյան ակտիվության:

– Կարծում եմ, որ այսօր արժե ակնկալել ակտիվություն ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգների կողմից: Ես նույնիսկ նշեցի սուբյեկտիվ գործոնը, որը նույնպես կնպաստի դրան: Ղարաբաղյան հարցում չի նկատվում առճակատում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Ընդհակառակը, շատ հարցերում Մինսկի խմբի երկու համանախագահող պետությունների մոտեցումները համընկնում են, և այդ պատճառով ենթադրում եմ, որ Միացյալ Նահանգները կառուցողական գործունեություն է իրականացնելու Ադրբեջանում ղարաբաղյան հարցի առնչությամբ: Միացյալ Նահանգները կփորձի կայունացնել իրավիճակը և կանխել նոր պատերազմը: Նահանգներում հստակ գիտակցում են, որ նոր պատերազմ Ղարաբաղում կարող է լինել:

– Դուք նշեցիք ռուս-թուրքական հարաբերությունների դրական ազդեցության մասին: Բայց չէ՞ որ Էրդողանը չի թաքցնում իր մտադրությունը՝ ինչ-որ կերպ միջամտելու, մասնակցելու ղարաբաղյան հարցին, և նույնիսկ հրապարակային հայտարարեց, թե մտադիր է անձամբ խոսել այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ: Իսկ մենք գիտենք, թե այդ միջամտությունը հօգուտ Ադրբեջանի ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ: Ինչո՞ւ Պուտինը և Էրդողանը որևէ կերպ չանդրադարձան ղարաբաղյան հարցին, կամ եթե նրանք խոսել են այդ թեմայի շուրջ, ապա ինչո՞ւ չեղավ հայտարարություն:

– Ռուսաստան գալու Էրդողանի հիմնական շարժառիթը ոչ թե Ղարաբաղի, այլ Սիրիայի հարցն էր: Թուրքիան մի քանի սկզբունքային հարց ունի՝ ինչպե՞ս պիտի համագործակցեն Իդլիբ շրջանում, երկրորդը, թուրքերն ուզում են, որ «Ջաբհաթ ան-Նուսրայի» նախկին զինյալներն անցնեն Թուրքիայի թուրքամետ զինված խմբավորումների շարքերը, և Ռուսաստանը չխոչընդոտի դրան, և երրորդը, Թուրքիան չի ուզում, որ Սիրիայի քրդերը մասնակցեն Սոչիում կայանալիք Սիրիայի ժողովրդի համաժողովին: Հենց այդ պատճառով էլ նա եկել էր Ռուսաստան հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ: Հավանաբար Ղարաբաղի հարցն ինչ-որ կերպ շոշափվել է, բայց դա չի եղել քննարկման հիմնական թեման:

– Ամեն դեպքում հիմնական անհանգստությունն այն է, որ Թուրքիան, զգալով իր կարևորությունը Ռուսաստանի համար և ձեռք բերելով ավելի մեծ ինքնավստահություն, կփորձի առևտուր անել Ռուսաստանի հետ Ադրբեջանի ու Հայաստանի հետ կապված հարցերում:

– Կարծում եմ, որ թե՛ Ռուսաստանն է կախված Թուրքիայից և թե՛ Թուրքիան է կախված Ռուսաստանից: Եթե Թուրքիան լավ հարաբերություններ ունենար Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ, այդ դեպքում ես կհասկանայի ձեր մտավախությունը, բայց իմ գնահատմամբ՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները գնալով վատթարանալու են, Եվրամիության և մասնավորապես այս կառույցի լոկոմոտիվ Գերմանիայի հետ հարաբերությունները ևս վատթարանալու են: Նույնիսկ դիտարկվում է ՆԱՏՕ-ից որոշ ժամանակ անց Թուրքիայի դուրս գալու հարցը: Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ, որ Թուրքիան շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերություններով այնպես, ինչպես Ռուսաստանը՝ Թուրքիայի հետ հարաբերություններով: Իհարկե, Էրդողանը կփորձի առավելագույն օգուտ ստանալ դրանից, բայց պիտի հասկանա, որ իրեն էլ Ռուսաստանից շատ բան է պետք: Ամենագլխավորը՝ նա չի ուզում, որ քրդերը անկախություն ձեռք բերեն Սիրիայում, իսկ դա կարող է թույլ չտալ միայն Ռուսաստանի Դաշնությունը: Որևէ այլ պետություն նման երաշխիք չի տա: Թուրքիան ունի շահեր Ռուսաստանի հետ նաև տնտեսական, էներգետիկ և շատ այլ ոլորտներում, ուստի շահագրգռությունը երկկողմ է: Երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն, հետևաբար կարծում եմ, որ կարելի է փորձել այնպես անել, որ Թուրքիան չեզոք դիրք գրավի Ղարաբաղի հարցում: Կհաջողվի, թե ոչ, չեմ կարող ասել: Բայց եթե Թուրքիան չեզոք դիրք գրավի այս հարցում, Ադրբեջանի դիրքորոշումն էլ կփոխվի, որովհետև նա կզրկվի թիկունքից:

– Իսկ Լավրովի այցը ի՞նչ հարցերի հետ է կապված:

– Կարծում եմ, որ Ռուսաստանը փորձում է սառեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հենց դրանով է, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված Լավրովի այցելությունը Բաքու և Երևան: Ռուսաստանը փորձում է սառեցնել կոնֆլիկտը, քանի որ այն բռնկվել էր 2016 թ. ապրիլին: Եթե դա հաջողվի, ապա դա կլինի Ռուսաստանի քաղաքականության ամենամեծ ձեռքբերումը ղարաբաղյան հիմնախնդրի ուղղությամբ: Կոնֆլիկտի սառեցումը այսօր ծայրաստիճան կարևոր է, որովհետև եթե կոնֆլիկտը չսառեցվի, ապա պատերազմն անխուսափելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում