211652_close_icon
views-count25728 դիտում article-date 13:59 27-09-2017

Արտակարգ դեպք Երևանում. հարևաններից մեկի շինարարությունը փակել է մյուսի տան միակ ճանապարհը. ինչո՞ւ է քաղաքապետարանը աչք փակում այս ամենի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 տարի է՝ Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի 3/24 տան բնակիչները պայքարում են իրենց տուն տանող միակ ճանապարհը «վերադարձնելու» համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց հարևանը սկսել է մեծ շինարարություն, որի մի մասն էլ կառուցվում է հենց ճանապարհի վրա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տան բնակիչներից 32-ամյա Մեսրոպ Կարինյանն, ասաց. «Մեր հարևանը, ով մեզ նաև բարեկամ է, անտեսում է մեր խնդրանքները և պահանջները, որպեսզի մեր ճանապարհի հարցը լուծի: Այս 2 տարիների ընթացքում այնքան տեղ եմ դիմել, որ չեմ էլ հիշում, սակայն խնդիրը կա և մնում է անփոփոխ: Շինարարությունը օր- օրի առաջ է գնում, իսկ մեր ճանապարհի հարցը մնում անլուծելի: Ճանապարհ փակելը պարզապես անթույլատրելի է, քանի որ վթարների, հրդեհների, արտակարգ իրավիճակների դեպքում ոչ ոք չի կարող օգնել մեզ և տանը ոչ մի այլ մեքենա չի կարող մոտենալ: Քաղաքապետարանին նա ներկայացրել է, թե իբր ամայի տարածք է և շինթույլտվություն է ստացել: Մենք դատարանով դատը շահել ենք ու պետք է դադարեցվեր շինարարությունը, սակայն, ինչպես տեսնում եք, այն մեծ թափով ընթանում է: Խնդրում եմ թե՛ քաղաքապետարանի, թե՛ մյուս համապատասխան կառույցների ղեկավարներին, որ այս հարցին արդարացի լուծում տան: Ես չեմ ասում, թե նա կառուցածը քանդի, այլ թող իմ համար ճանապարհ կառուցի»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր